#Տագնապ_հաջող գրքի լույս տեսնելուց անցել է արդեն մոտ 10 ամիս։ Եվ ժամանակի հետ միասին ավելանում է այն մարդկանց թիվը, ովքեր գրում են ինձ կամ գրքի ֆեյսբուքյան էջին, կիսվում իրենց տպավորություններով և, գրքի միջոցով, տագնապի ինքնուրույն հաղթահարման իրենց փորձով։ Այդ նամակների մեծ մասը շնորհակալանքի և քաջալերման խոսքեր են, որոնք ինձ անասելի մեծ դրական էներգիա են հաղորդում, ինչպես նաև մոտիվացիա՝ շարունակելու համար իմ գործը, որն այդքան սիրում եմ։ Մի մասն էլ (նամակների) պարունակում են շատ կոնկրետ հարցեր՝ գրքում բերված տեխնիկաների և մեթոդների կիրառության, ինչպես նաև արդյունքների գնահատման վերաբերյալ։

Եվ հաշվի առնելով այս տեսակ նամակների առատությունը, որոշեցի սկսել նոր տեսաշար՝ հիմնված գրքի վրա, որպեսզի վերջինիս շրջանակներում շոշափեմ ոչ միայն գրքի բովանդակությունն այլև այդ հաճախ տրվող հարցերը։ Այնպես որ շարունակեք գրել ինձ, կիսվել ձեր տպավորություններով, հարցերով և, ինչու չէ նաև, խորհուրդներով:

Հ․Գ․ հարգելի ընթերցողներ, հայցում եմ ձեր ներողամտությունը՝ բազմաթիվ նամակների և իմ զբաղվածության պատճառով ձեր հարցերին ուշ պատասխանելու համար։

Նոր տեսաշար հիմնված #Տագնապ_հաջող գրքի վրա