Ծրագրի մասին

Դասընթացի ընթացքում մասնակիցները կծանոթանան հույզերի կոգնիտիվ տեսության հետ և զայրույթի կառավարման կոգնիտիվ-վարքաբանական մեթոդներին։ Ծրագիրը բաղկացած է 13 թեմայից`

  1. Ներածություն
  2. Հույզերի կոգնիտիվ տեսությունը։ Խորքային համոզմունքներ և խառնվածքային առանձնահատկություններ
  3. Զայրույթի հնարավոր վնասները
  4. Զայրույթի վերաբերյալ հինգ հիմնական միֆերը
  5. Կոգնիտիվ-վարքաբանական թերապիա. ABC մոդել
  6. Ավտոմատ մտքերի վերհանում և աշխատանք խորքային համոզմունքների հետ
  7. Դեկատաստրոֆիզացիա և վարքային մոդելավորում
  8. Զայրույթը որպես հակազդման փաթթերն և մոդել
  9. Զայրույթի կառավարման հուզական մեթոդները
  10. Զայրույթի կառավարման վարքային մեթոդները
  11. Զայրույթի կառավարման կոգնիտիվ մեթոդները. ռեֆերենցիա
  12. Զայրույթի կառավարման կոգնիտիվ մեթոդները. պարադոքսալ ինտենցիա
  13. Վերջաբան

Ձևաչափի մասին

Ծրագրի ձևաչափը, այն է՝ ըստ պահանջի առցանց դասընթաց (online on-demand workshop), մեծ տարածում ունի ԱՄՆ-ում և մի շարք եվրոպական երկրներում: Այն հիմնականում կիրառվում է մասնագիտական շարունակական [ինքնա]կրթության շրջանակներում՝ վերջինս ավելի հասանելի դարձնելու նպատակով։ Ձևաչափի հիմնական առանձնահատկությունը կայանում է նրանում, որ մասնակիցը կարող է ցանկացած պահի և ցանկացած ժամանակահատվածում անցնել դասընթացը, և այնուհետև դիմել գիտելիքի յուրացման գնահատմանն ուղղված թեստավորման համար։ Թեստավորման արդյունքում, համապատասխան կրթական հաստատության կողմից, մասնակիցը ստանում է մասնակցության վկայականը։

Մասնակցության ընթացակարգի մասին

Դասընթացը սկսելու համար անհրաժեշտ է անցնել համապատասխան հղմամբ և ծանոթանալ նյութերին (Քայլ 1)։ Այնուհետև, նյութերին ծանոթանալուց հետո, պլանավորել և սկսել դասընթացը (Քայլ 2): Դասընթացն ավարտելուց հետ, երբ պատրաստ կլինեք թեստավորմանը, կատարել նախատեսված վճարումը (Քայլ 3) և դիմել գրավոր թեստավորման համար (Քայլ 4)։ Թեստավորումը բարեհաջող անցնելուց կստանաք մասնակցության էլեկտրոնային վկայական`Hilfmann School կողմից։


Ծրագրի ձևաչափը` առցանց (ըստ պահանջի)։

Տեսաշարի հղումը` «Զայրույթի կառավարում»

Հեղինակ և վարող` Արման Բեգոյան

Արժեքը` 10’000 ՀՀ Դրամ:


Դիմել թեստավորման համար

Ուղարկել հաղորդագրություն