Հարգելի հայրենակիցներ,
ինչպես ամեն տարի, այս տարի ևս հուլիս ամսից մեկնարկելու է գործնական/մասնագիտական կարճաժամկետ այցերիս փուլը՝ Եվրամիության (պլանավորում եմ մոտ ապագայում նաև ՌԴ և Հյուսիսային Ամերիկայի) հայաշատ համայնքներ, որոնց (այցերի) ընթացքում սովորաբար փորձում եմ համատեղել հաճելին օգտակարի (միևնույն է՝ հաճելիի) հետ 🙂 Այսինքն, ճանապարհորդելը՝ հոգեբանական խորհրդատվության և հոգեթերապիայի սեսիանների (այցելուների ընդունելության), ինչպես նաև, հոգեկան առողջության պահպանման և հոգեբանական խնդիրների հաղթահարման թեմաներով բաց դասախոսությունների/թրեյնինգների անցկացման հետ։
Այցերի տևողությունն ու բովանդակությունը, որպես կանոն, համաձայնեցվում է նախապես՝ համայնքի ներկայացուցիչների հետ։ Սովորաբար, մեկ համայնք այցի տևողությունը կազմում է 5-10 օր և ներառում է՝
- 40-60 ժամ անհատական հոգեբանական խորհրդատվության և հոգեթերապիա համայնքի անդամների համար, և
- 1-5 բաց դասախոսություն/թրեյնինգ՝ 2-4 ժամ տևողությամբ,
- հյուրընկալում և/կամ հարցազրույց համայնքային ԶԼՄ-ներին (հեռուստատեսություն, ռադիո, թերթ և այլն)։
Եվ եթե դուք ցանկություն ունեք տեսնելու ինձ ձեզ մոտ՝ գրեք կամ զանգեք ինձ, ես մեծ հոժարությամբ իրերս կհավաքեմ ու կգամ ձեր հեռուները՝ Պոլսից (ճիշտ ա Եվրամիություն չի, բայց դե) մինչև Կոպենհագեն, Քյոլնից մինչև Պլովդիվ, Մադրիդից մինչև Ցյուրիխ, և Կրակովից մինչև Ստոկհոլմ 🙂 Իսկ առավել մանրամասն տեղեկությունների և/կամ առաջարկների համար կարող եք կապվել ինձ հետ հետևյալ կոնտակտային միջոցներով՝
- Էլ.փոստ` a.begoyan@hilfmann.com
- Հեռ./Viber/WhatsApp` +374 55 550911
Տեղեկատվություն ծանոթացման համար
- Իմ մասին
- Իմ հեղինակած գրքերը
- Հեռուստատեսային հարցազրույցներ
- Հեղինակային “Տագնապ և տագնապային խանգարումներ” տեսաշարը
- #Տագնապ_հաջող տեսաշարը