Իրականացնում եմ առկա և առցանց անհատական, խմբային, զույգերի և ընտանեկան հոգեբանական խորհրդատվություն և հոգեթերապիա: Առցանց սեսիաներն իրականացվում է նույն կերպ ինչպես և առկաները՝ միայն թե ինտերնետի և համապատասխան ծրագրային ապահովվման (օրինակ Skype, Viber, WhatsApp) միջոցով։
Բոլոր սեսիաները կոնֆիդենցիալ են։ Գրասենյակս գտնվում է Երևանի կենտրոնում։ Խորհրդատվությունն ու հոգեթերապիան իրականացնում եմ` հայերեն, ռուսերեն, անգլերեն և լեհերեն լեզուներով:
Եթե ունեք հարցեր կամ ցանկանում եք գրանցվել հանդիպման` կարող եք գրել կամ զանգահարել ինձ հիմնական կապի միջոցներով: Ինչպես նաև, գրանցվելու համար կարող եք օգտագործել ստորև բերված առցանց գրանցման ձևը:
Մասնագիտանում եմ հետևյալ խնդիրներում`
- Վախեր, ֆոբիաներ և տագնապ (ընդհանրացված տագնապային խանգարում, խուճապային խանգարում, սոցիոֆոբիա, ագորաֆոբիա)
- Կպչուն մտքեր և կպչուն վարք (օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարում)
- Սթրես և տրավմա (սթրեսի սուր հակազդում, հետտրավմատիկ սթրեսային խանգարում)
- Դեպրեսիա (դեպրեսիվ խանգարումներ)
- Խաղամոլություն
- Շփման, հաղորդակցման խնդիրներ
Մոդալությունները
Ընդունում և իմ մասնագիտական աշխատանքում առաջնորդվում եմ ԱՀԱ-ի կողմից սահմանված “Հոգեբանների էթիկական սկզբունքները և վարքի նորմերը“, ՀԼՖ-ի Էթիկական նորմերը, EMDR Europe ասոցիացիայի էթիկական սկզբունքներով, ինչպես նաև Հոգեթերապիայի եվրոպական ասոցիացիայի “Էթիկական սկզբունքներով“: