Իրականացնում եմ առկա և առցանց անհատական և խմբային սուպերվիզիա` հոգեկան առողջության մասնագետների (հոգեբաններ, հոգեթերապևտներ, հոգեբույժներ և այլոք) համար: Սուպերվիզիան իրականացնում եմ` հայերեն, ռուսերեն, անգլերեն և լեհերեն լեզուներով:
Եթե ունեք հարցեր կամ ցանկանում եք գրանցվել հանդիպման` կարող եք գրել կամ զանգահարել ինձ հիմնական կապի միջոցներով: Ինչպես նաև, գրանցվելու համար կարող եք օգտագործել ստորև բերված առցանց գրանցման ձևը:
Սուպերվիզիայի մասնագիտացումները հետևյալներն են`
- Տագնապ և տագնապային խանգարումներ,
- Օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումներ,
- Զայրույթի կառավարում,
- Ախտաբանական խաղամոլություն,
- Խնդիրներ (զույգերի) հարաբերություններում։
Մոդալությունները
Ընդունում և իմ մասնագիտական աշխատանքում առաջնորդվում եմ ԱՀԱ-ի կողմից սահմանված “Հոգեբանների էթիկական սկզբունքները և վարքի նորմերը“, ՀԼՖ-ի Էթիկական նորմերը, ինչպես նաև Հոգեթերապիայի եվրոպական ասոցիացիայի կողմից ընդունված “Էթիկական սկզբունքները” փաստաթղթերով:
Գրանցվել հանդիպման