Ես Արման  Նորայրի Բեգոյանն եմ` դիպլոմավորված հոգեբան (դիպլ.մասն.), հավատարմագրված հոգեթերապևտ (Հոգեթերապևտի եվրոպական վկայական – ECP), սուպերվիզոր և դասընթացավար: Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի միջազգային անդամ եմ, Հոգեթերապիայի լեհական ֆեդերացիայի լիիրավ անդամ, Աչքերի շարժումների միջոցով դեսենսիբիլիզացիայի և վերամշակման հայաստանի հոգեթերապևտների ասոցիացիայի համահիմնադիրը, Կոգնիտիվ-վարքաբանական թերապիայի գիտակրթական հայկական ասոցիացիայի փոխնախագահն ու համահիմնադիրը,  Հիլֆմանն հոգեբանական ծառայության գլխավոր մասնագետն եմ։

Հեղինակ և համահեղինակ եմ 11 գրքի և 50-ից ավել հոդվածի` անձի հոգեբանությունից, հոգեիմաստաբանությունից, կլինիկական հոգեբանությունից և հոգեթերապիայից:

Կլինիկական հետաքրքրություններս հիմնականում վերաբերվում են կոգնիտիվ-վարքաբանական թերապիային և Աչքերի շարժումների միջոցով դեսենսիբիլիզացիա և վերամշակում, որոնց շրջանակներում էլ և աշխատում եմ այցելուների/պացիենտների հետ: Կլինիկական հետաքրքրություններն ու մասնագիտացումներս արտացոլող վերջին տարիների հիմնական աշխատանքներն են՝ «Տագնապամարիչ․ տագնապային խանգարումների հաղթահարման ուղեցույց», «Զայրույթի կառավարում» և «Հաղթիր առանց խաղալու. պրոբլեմային խաղամոլության հաղթահարման ուղեցույց» գրքերը։

Գերազանցությամբ ավարտել եմ ՀՊՄՀ Հոգեբանության բաժինը (որակավորումները` իրավաբանական հոգեբան, հոգեբան-մանկավարժ): Այնուհետև սովորել եմ  Ադամ Միցկևիչի անվ. համալսարանում և Պոզնանի բժշկական համալսարանում (ուղղվածությունները` կլինիկական հոգեբանություն, հոգեթերապիա, կոգնիտիվ գիտություն, նեյրոգիտություն), ինչպես նաև, ավարտել եմ ՀՊՄՀ ասպիրանտուրան:

իմանալ ավելին>>>

Իրականացնում եմ առկա և առցանց անհատական, խմբային, զույգերի և ընտանեկան հոգեբանական խորհրդատվություն և հոգեթերապիա: Առցանց սեսիաներն իրականացվում են տեսազանգի միջոցով։

Մասնագիտանում եմ հետևյալ խնդիրներում`

  • Վախեր, ֆոբիաներ և տագնապ (ընդհանրացված տագնապային խանգարում, խուճապային խանգարում, սոցիոֆոբիա, ագորաֆոբիա),
  • Կպչուն մտքեր և կպչուն վարք, իմպուլսի վերահսկման խանգարումներ (օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումներ),
  • Սթրես և տրավմա (սթրեսի սուր հակազդում, հետտրավմատիկ սթրեսային խանգարում),
  • Դեպրեսիա (դեպրեսիվ խանգարումներ),
  • Զայրույթի կառավարում,
  • Խաղամոլություն,
  • Խնդիրներ (զույգերի) հարաբերություններում։

իմանալ ավելին>>>

Մոդալությունները

Ընդունում և իմ մասնագիտական աշխատանքում առաջնորդվում եմ ԱՀԱ-ի կողմից սահմանված Հոգեբանների էթիկական սկզբունքները և վարքի նորմերըՀԼՖ-ի Էթիկական նորմերը, EMDR Europe ասոցիացիայի էթիկական սկզբունքներով, ինչպես նաև Հոգեթերապիայի եվրոպական ասոցիացիայի Էթիկական սկզբունքներով:

>>>Գրանցվել հանդիպման>>>