Մեկ խորհրդատվական/[հոգե]թերապևտիկ սեսիայի տևողությունը կազմում է 50-120 րոպե, իսկ արժեքը՝ 20’000-40’000 դրամ` կախված թերապիայի տեսակից և ձևաչափից։ Մանրամասները ստորև:
Ծառայությունների արժեքն ըստ թերապիայի տեսակի և ձևաչափի
- Անհատական թերապիայի մեկ առկա և/կամ առցանց* սեսիայի (50 րոպե) արժեքը` 30’000** դրամ
- Զույգերի և ընտանեկան թերապիայի մեկ առկա և/կամ առցանց* սեսիայի (60 րոպե) արժեքը` 40’000 դրամ
- Խմբային թերապիայի մեկ սեսիայի (120 րոպե, մասնակիցների թիվը՝ 6-8 հոգի) արժեքը՝ 20’000 դրամ
Վճարել հնարավոր է՝
- հայաստանյան ցանկացած բանկի մասնաճյուղում կամ e-banking-ի հավելվածներով,
- առցանց վճարման համակարգի միջոցով (VISA, MasterCard և ArCa քարտերի միջոցով),
- քարտից քարտ և/կամ էլեկտրոնային փոխանցմամբ ArCa կամ idram կայքի/համակարգի միջոցով,
- ինչպես նաև TelCell և EasyPay վճարային տերմինալների միջոցով:
Օգտակար տեղեկություն
- Առաջին հանդիպման գրանցումն իրականացվում է կանխավճարով։
- Մասնագետն ապահովում է՝ այցելուի կողմից տրամադրվող տեղեկությունների և անհատական տվյալների գաղտնիությունը (անուն, ազգանուն, անձնագրային տվյալներ, գրանցման հասցե), ինչպես նաև ծառայության մատուցման ընթացքում, այցելուի համաձայնությամբ, ձեռքբերված անձնական և այլ բնույթի տվյալների գաղտնիությունը։
* Zoom/Viber/WhatsApp/Telegram/Skype կամ այլ էլեկտրոնային կապի միջոցով։
** Խաղամոլության խանգարման / ախտաբանական խաղամոլության դեպքում անհատական թերապիայի մեկ սեսիայի արժեքը կազմում է՝ 40’000 դրամ։
*** Առցանց սեսիաների դեպքում արժեքը կարող է տատանվել՝ կախված արտարժույթից և վճարման եղանակից։