Գրքում մանրամասն ներկայացված են տագնապի և խուճապի, անհանգստության և վախի, կպչուն մտքերի առանձնահատկությունները և հիմնական դրսևորումները, ինչպես նաև, տագնապային և հարակից խանգարումների հիմնական տեսակները, դրանց պատճառականության, զարգացման և հաղթահարման ժամանակակից պատկերացումները։ Քննարկվում են տագնապի հաշվողական մոդելը, վերջինիս նեյրոկենսաբանական մեխանիզմներն ու ոչ-դեղորայքային հաղթահարման մեթոդները, ինչպես նաև ներկայացված են տագնապայնության և տագնապային խանգարումների հաղթահարման կոնկրետ տեխնիկաներ՝ կոգնիտիվ-վարքաբանական թերապիայի շրջանակներում։ Գիրքը նախատեսված է տագնապային խանգարումների և դրանց հոգեթերապիայի խնդիրներով զբաղվող հետազոտողների, սեփական տագնապայնությունը կամ տագնապային խանգարումը ինքնուրույն և/կամ մասնագետի օգնությամբ հաղթահարել ցանկացողների, ինչպես նաև իրենց այցելուներին/պացիենտներին օգնել ցանկացող հոգեկան առողջության և հարակից ոլորտների մասնագետների (հոգեբանների, հոգեթերապևտների, հոգեբույժների, նյարդաբանների, սոցիալական աշխատողների, հատուկ մանկավարժների և այլոց) համար։

«Տագնապամարիչ․ տագնապային խանգարումների հաղթահարման ուղեցույց»-ը 2017թ-ին լույս տեսած #Տագնապ_հաջող գրքի մեծապես լրամշակված տարբերակն է, որի արդյունքում գրքի բովանդակությունը համալրվել է 3 անգամ ավելի շատ գործնական նյութով (մասնավորապես կոգնիտիվ և վարքաբանական տեխնիկաներով) և գրեթե 2 անգամ մեծացել է ծավալով։ Ներառվել են նաև #Տագնապ_հաջող գրքում տեղ չգտած տագնապային և հարակից մյուս խանգարումները (օրինակ՝ սելեկտիվ մուտիզմ, հիպոքոնդրիա), առանձին գլխով անդրադարձ է արվել օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարմանը, ներառվել են թերապևտիկ սեսիաների արձանագրություններ, ինչպես նաև լրացվել են մյուս տեսական բաժինները։

Գիրքը տագնապի և դրա հետ առնչություն ունեցող երևույթների, ինչպես նաև այդ ամենի, այսպես ասած, հաղթահարման կամ բուժման մասին է։ Ինչու՞ այսպես ասած, որովհետև «հաղթահարել» կամ, ասենք, «բուժել» բառերն ավելի գործածելի են հիվանդությունների կամ հակառակորդի մասին խոսելիս, բայց ոչ տագնապի, կամ թեկուզ վախերի և ֆոբիաների։ Զարմացա՞ք։ Բնական հարց կառաջանա ձեզ մոտ. այդ դեպքում ի՞նչ է տագնապը՝ եթե ոչ հիվանդություն, կամ, ասենք, հակառակորդ, թշնամի, որին միանշանակ պետք է բուժել, հաղթել, հաղթահարել, և այլն, և այլն։ Ձեր միջի մասնագետն էլ կառարկի՝ մի րոպե, բա էլ ինչո՞ւ են հոգեկան առողջության ուղեցույցներում և դասագրքերում այդ ամենը ներկայացված որպես խանգարումներ, բա էլ ինչու են այդ ամենի համար հոգեբույժներն ու նյարդաբանները նույնիսկ դեղորայք նշանակում։ Սակայն, հոգեբանական խորհրդատվության և հոգեթերապիայի ոլորտի իմ համեստ փորձն ինձ անընդհատ ուժգնացող ձայնով այլ բան էլ է հուշում (գուցե և մոլորեցնում է. ով իմանա)։ Այո, այդ բոլոր դրսևորումները, որոնք ընդունված է անվանել տագնապային խանգարումներ, իհարկե խնդիր են և կլինիկական տեսանկյունից արդարացված է դրանք «խանգարում» անվանելը (սակայն ոչ մի դեպքում՝ հիվանդություն)։ Բայց պատճառականության, դրանք հասկանալու և կարգավորելու տեսանկյունից վերջիններս ոչ այլ ինչ են, քան անձնային առանձնահատկությունների (նյարդային համակարգի տիպ, օրգանիզմի հորմոնալ փոփոխություններ, ֆիզիոլոգիական վիճակ, արժեքային համակարգ, ապագայի սցենար և այլն) և տարաբնույթ արտաքին, միջավայրային գործոնների (սթրես, կորուստ և այն) փոխազդեցության արդյունքում՝ նորմալ հոգեկան գործընթացների օրինաչափ շեշտադրում կամ շեշտադրվածություն։ Այդ փոխազդեցությունը կարող է լինել նաև տագնապածին։ Եվ այդ տագնապածին փոխազդեցության արդյունքում մարդու գլխուղեղն ասես նորմալ ռեժիմից (normal mode) անցում է կատարում տագնապային ռեժիմի (anxiety mode) ։ Դե իսկ տագնապային ռեժիմում գործող գլխուղեղն ավելի զգայուն է արտաքին ազդակների, միջավայրային և սեփական մարմնական փոփոխությունների, ցանկացած նոր բանի և նույնիսկ չնչին վտանգի նկատմամբ։ Դա բացատրվում է նրանով, որ մեր գխուղեղը ցանկանում է մեզ պաշտպանել. անհանգստության և վախի, երբեմն էլ տագնապի միջոցով փորձում է մեզ հետ պահել հնարավոր վտանգից։

Ծանոթանալ գրքի բովանդակությանը

Շապիկի գրաֆիկական ձևավորում՝ Վիտալի Ասրիև

Երաշխավորված է Harmand Hilfmann™ School of Professional Psychology կողմից:

ISBN 978-9939-9116-8-7

FB_logo


Ինչպե՞ս և որտեղի՞ց ձեռք բերել

Եղանակ 1․ Պատվիրել անվճար փոստային առաքում

  • Արժեքը՝ 7’000 դրամ
  • Անվճար փոստային առաքում ՀՀ տարածքում (1-3 աշխատանքային օրվա ընթացքում)
  • Միջազգային փոստային առաքում (արժեքը և ժամկետները՝ կախված երկրից և առաքման դասից կարող են տատանվել)
  • Պատվիրել Գրասենյակից

Եղանակ 2․ Պատվիրել անվճար դիլերային առաքում

  • Արժեքը կարող է տարբերվել և տատանվել
  • Անվճար առաքում (առաքիչով) ՀՀ ողջ տարածքում՝ MyBookStore միջոցով

Եղանակ 3․ Գնել Երևանի գրախանութներից


Բեգոյան Ա.Ն. Տագնապամարիչ. տագնապային խանգարումների հաղթահարման ուղեցույց / Ա.Ն. Բեգոյան. – Եր.: Հիլֆմանն Պրեսս, 2020. – 368 էջ։


ՊԱՏՎԻՐԵԼ