Ողջույն 🙂

Ես Արման  Նորայրի Բեգոյանն եմ` դիպլոմավորված հոգեբան (դիպլ.մասն.), հավատարմագրված հոգեթերապևտ (Հոգեթերապևտի եվրոպական վկայական – ECP), սուպերվիզոր և դասընթացավար: Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի միջազգային անդամ եմ, Հոգեթերապիայի լեհական ֆեդերացիայի լիիրավ անդամ, Աչքերի շարժումների միջոցով դեսենսիբիլիզացիայի և վերամշակման հայաստանի հոգեթերապևտների ասոցիացիայի էթիկայի հարցերով պատասխանատուն և համահիմնադիրը, Կոգնիտիվ-վարքաբանական թերապիայի գիտակրթական հայկական ասոցիացիայի փոխնախագահն ու համահիմնադիրը,  Հիլֆմանն հոգեբանական ծառայության գլխավոր մասնագետն եմ։

Իմ աշխատանքային լեզուներն են՝ հայերենը, անգլերենը, լեհերենն ու ռուսերենը։

Հետազոտական հետաքրքրություններ

Իմ հիմնական հետազոտական հետաքրքրություններն են` տագնապի և տագնապային խանգարումների, սուր սթրեսով և հոգետրավմայով պայմանավորված խանգարումների նեյրոկենսաբանությունն ու հոգեթերապիան, ախտաբանական խաղամոլության հոգեթերապիան, ինչպես նաև բայեսյան մոտեցումը կենսաբանական կոգնիտիվ համակարգերին: Հեղինակ և համահեղինակ եմ 5 գրքի և 50ից ավել հոդվածի` անձի հոգեբանությունից, հոգեիմաստաբանությունից, կլինիկական հոգեբանությունից և հոգեթերապիայից:

Կլինիկական հետաքրքրություններ

Կլինիկական հետաքրքրություններս հիմնականում վերաբերվում են կոգնիտիվ-վարքաբանական թերապիային և Աչքերի շարժումների միջոցով դեսենսիբիլիզացիա և վերամշակում, որոնց շրջանակներում էլ և աշխատում եմ այցելուների/պացիենտների հետ:


Կրթություն

Գերազանցությամբ ավարտել եմ ՀՊՄՀ Հոգեբանության բաժինը (որակավորումները` իրավաբանական հոգեբան, հոգեբան-մանկավարժ): Այնուհետև սովորել եմ  Ադամ Միցկևիչի անվ. համալսարանում և Պոզնանի բժշկական համալսարանում (ուղղվածությունները` կլինիկական հոգեբանություն, հոգեթերապիա, կոգնիտիվ գիտություն, նեյրոգիտություն), ինչպես նաև, ավարտել եմ ՀՊՄՀ ասպիրանտուրան (մասնագիտություն՝ Ընդհանուր հոգեբանություն, հոգեբանության տեսություն և պատմություն, անձի հոգեբանություն՝ ԺԹ․00․01; ուղղվածությունները` միջանձնային ընկալում, հոգեիմաստաբանություն / կոգնիտիվ իմաստաբանություն):


Մասնագիտական փորձ


Իմ, իմ աշխատանքների և մասնագիտական, հետազոտական հետաքրքրությունների մասին ավելին իմանալու համար կարող եք այցելել իմ պաշտոնական էջերը սոցիալական, մասնագիտական և գիտական ցանցերում

FB  twitter_logo  Lin  academia  RGG  RID  ORCID  google-scholar Science_IndexYTLogo