Գրքում մանրամասն ներկայացված են և քննարկվում են զայրույթի պատճառները և դրսևորումները, ինչպես նաև դրա ֆիզիոլոգիական, հոգեբանական և նեյրոկենսաբանական մեխանիզմները։ Բացի այդ, գրքում ներկայացված են պրակտիկ մեթոդներ և տեխնիկաներ կոգնիտիվ-վարքաբանական թերապիայից և ստոիկյան փիլիսոփայությունից՝ ուղղված զայրույթի կառավարմանը։ Գիրքը նախատեսված է զայրույթի կառավարման խնդիրներ ունեցող անձանց, ինչպես նաև, զայրույթի հոգեթերապիայի խնդիրներով զբաղվող հետազոտողների, հոգեկան առողջության և հարակից ոլորտների մասնագետների (հոգեբանների, հոգեթերապևտների, հոգեբույժների, նյարդաբանների, սոցիալական աշխատողների, հատուկ մանկավարժների և այլոց)  համար։

 

Շապիկի գրաֆիկական ձևավորում՝ Ալինա Բեգոյան

Երաշխավորված է Hilfmann School կողմից:

ISBN 978-9939-9278-2-4

FB_logo