Սթենֆորդի համալսարանի հոգեբուժության պատվավոր պրոֆեսոր և բազմաթիվ համաշխարհային բեսթսելերների հեղինակ Իրվին Յալոմը, ժամանակակից թերևս ամենահայտնի էքզիստենցիալ հոգեթերապևտներից մեկն է, ում գրքերը թարգմանվել են բազմաթիվ լեզուներով, ինչպես նաև ոգեշնչման աղբյուր դարձել հազարավոր հոգեթերապևտների համար։ Վերջինիս գրչին են պատկանում՝ «Երբ Նիցշեն արտասվում էր», «Շոպենհաուերն ինչպես սպեղանի» և «Սպինոզայի հիմնախնդիրը» գրքերը։ Նրա կարևոր աշխատանքներից մեկն էլ «Հառելով հայացքը արևին։ Ինչպես հաղթահարել մահվան վախը» գիրքն է, որը լույս է տեսել 2008 թ-ին, և այսօր հայ ընթերցողի դատին է հանձնվում նաև հայերեն թարգմանությամբ։
Այս գիրքը, որի հիմնական թեման հեղինակը զարգացնում է իր այցելուների պատմությունների միջոցով և դրանց զուգահեռ, սովորեցնում է հասկանալ և ընդունել մարդկային գոյության պայմանները, ապրել լիաթոք՝ ազատվելով այդ ամենը խոչընդոտող վախերից, ներառյալ մահվան վախը։ Թեմայով պայմանավորված իր ողջ լրջությամբ հանդերձ գիրքը կլանում է առաջին իսկ տողերից՝ օգնելով ընթերցողին նաև խորհել կարևորագույն գոյաբանական հարցերի շուրջ։
Անգլերենից թարգմանեց՝ Կարինե Պետրոսյանը
Խմբագիր՝ Արման Բեգոյան
Շապիկի գրաֆիկական ձևավորում՝ Ալինա Բեգոյան
Երաշխավորված է Harmand Hilfmann™ School of Professional Psychology կողմից:
ISBN 978–9939–9278–1–7
Ինչպե՞ս և որտեղի՞ց ձեռք բերել
Եղանակ 1․ Պատվիրել անվճար փոստային առաքում
- Արժեքը՝ 7’000 դրամ
- Անվճար փոստային առաքում ՀՀ տարածքում (1-3 աշխատանքային օրվա ընթացքում)
- Միջազգային փոստային առաքում (արժեքը և ժամկետները՝ կախված երկրից և առաքման դասից կարող են տատանվել)
- Պատվիրել Գրասենյակից
Եղանակ 2․ Գնել Երևանի գրախանութներից
- Գրախանութներում արժեքը կարող է տարբերվել և տատանվել
- Գիրքը ձեռք բերել հնարավոր է Երևան քաղաքի հետևյալ գրախանութներից/վայրերից՝
Յալոմ Ի. Հայացքը հառելով արեւին: Ինչպես հաղթահարել մահվան վախը / Ի. Յալոմ.— Եր.: Հիլֆմանն Պրեսս, 2022.— 288 էջ: