Գրքում ներկայացված են խաղամոլության հիմնական տեսակները, վերջինիս պատճառականության, զարգացման և հաղթահարման ժամանակակից պատկերացումները։ Քննարկվում են խաղամոլության ոչ դեղորայքային, հոգեթերապևտիկ հաղթահարման մեթոդները։ Ներկայացված են, կոգնիտիվ -վարքաբանական թերապիայի վրա հիմնված, խաղամոլության գնահատման գործիքներ և հաղթահարման 6 շաբաթյա ծրագիր։

Գիրքը նախատեսված է ինչպես սեփական խնդիրը ինքնուրույն և/կամ մասնագետի օգնությամբ հաղթահարել ցանկացողների, այնպես էլ իրենց այցելուներին/պացիենտներին օգնել ցանկացող հոգեկան առողջության և հարակից ոլորտների մասնագետների (հոգեբանների, հոգեթերապևտների, հոգեբույժների, նյարդաբանների, սոցիալական աշխատողների, հատուկ մանկավարժների և այլոց) համար։

Իմանալ ավելին / պատվիրել >>>

“Խաղամոլություն․ինչպես հաղթահարել” ինքնօգնության գրքի մասին