Գիրքը նախատեսված է սեփական տագնապը կամ տագնապային խանգարումը ինքնուրույն հաղթահարել ցանկացողների համար։
Վախ և տագնապ. ինչու՞մն է տարբերությունը

Հոգեբանության մեջ հույզերի վերաբերյալ գոյություն ունեն տարբեր և երբեմն էլ նույնիսկ հակասական պատկերացումներ, սակայն հույզերի հոգեբանության բոլոր այն տեսաբաններն ովքեր ընդունում են բազային հույզերի գոյությունը, այնուամենայնիվ, վախը համարում են դրանցից մեկը[1]։ Որպես մեր հուզական բնույթի մի մաս, վախը դրսևորվում է


