Պարադոքսալ ինտենցիան հայտնի հոգեբան, լոգոթերապիայի հիմնադիրր՝ Վիկտոր Ֆրանկլի տված անվանումն է, սակայն այս տեխնիկան այլ անուններով նույնպես կարող եք հանդիպել ուրիշ մասնագետների մոտ էլ։ Զայրույթի կառավարման մեջ վերջինս այլ կերպ կարելի է բնորոշել, որպես միտքը աբսուրդի հասցնելու մեթոդ։ Գաղափարն այն է, որ հնարավոր է հաղթահարել զայրույթը՝ վերջինիս հիմքում այս կամ այն կերպով ընկած միտքը կամ պատկերացումը չափազանցնելով կամ աբսուրդի հասցնելով։
Հասկանանք դա կոնկրետ օրինակի վրա։ Պատկերացրեք, որ կա մեկը ով չի վարվում էնպեսինչպես որ դուք կցանկանայիք, ենթադենք ինչ-որ շահերի բախում է և դուք շատ եքուզում, որ ինքը կոնկրետ կերպ վարվի, բայց ինքը չի անում։ Փորձեք պատկերացնել, թե ինչ կանեիք, եթե դուքունենայիք անսահման իշխանություն։ Օրինակ, որ կարող եք ստիպել իրեն թռչկոտել, վազել, փոշիացնել իրեն՝ կայծակի միջոցով։ Զարգացրեք այդ սցենարները, պատկերացրեք անսահմանիշխանություն ունենաով հանդերձ ինչեր կարող էիք անել այդ մարդու հետ և հասցրեք այն աբսուրդի։ Ինչ-որ պահի դուք կզգաք կամ կհասկանաք, որ այս ամենը իսկապես աբսուրդ է, և որայն ինչի վրա դուք կենտրոնացել եք և ինչը ձեզ բարկացնում է, նույնիսկ եթե դուք ունենայիք անսահման իշխանություն, դուք հավանաբար էդպես չէիք վարվի և գուցե նաև դրա վրա չկենտրոնանայիք ընդհանրապես։ Բայց մյուս կողմից էլ, ձեր մտքում այդ սցենարը հասցնելով աբսուրդային, անհավանական պատկերացումների, կզգաք կամ կհասկանաք, որ ամեն դեպքում դիմացինը ի վերջո պարտավորել չէ գործել ձեր շահերին համապատասխան։ Հավանաբար կգաքնաև այն բանի գտակցմանը, որ դիմացինը ունի իրավունք վարվելու էնպես ինչպես ինքն էցանկանում և ինչպես և դուք, իրավունք ունի պաշտպանեու իր շահերը, շարժվելու իր շահերին համապատասխան, այլ ոչ թե ձեր։ Ինչևէ, այս մեթոդը կիրառելով մենք հասկանում ենք, որ մարդիկ պարտավոր չեն լինել էնպիսին ինչպիսին մենք ենք ցանկանում, որ լինեն. պարտավոր չեն համապատասխանել մեր ակնկալիքներին և բավարարեն մեր ցանկությունները։