Հոգեթերապևտիկ գործընթացում հաճախ է անդրադարձ կատարվում կամքի և մոտիվացիայի թեմաներին։
Վերջիններիս մասին տարածված (հիմնականում կենցաղային գիտակցության և փոփ-հոգեբանության մեջ) պատկերացումներն են, որ մոտիվացիան առաջնային կարևորություն չունի նպատակադրման և նպատակասլացության համար, և որ կարգապահությունը (дисциплина) ավելի կարևոր է այդ հարցերում։ Իսկ կամքը, սովորաբար, դիտարկվում է, որպես անձնային հատկանիշ, որը գործում է անկախ մեր մոտիվացիայից։ Այս երկուսի հարցում ես այլ պատկերացումներ ունեմ և կիսում եմ կոգնիտիվ գիտության մոտեցումը։ Մոտիվացիան, որը հաճախ շփոթում են ոգևորվածության (энтузиазм) հետ, պատասխանում է մեր ուղեղի այն հարցին, թե «հանուն ինչի պետք է այսքան ռեսուրս վատնեմ»։ Երբ պատասխանը բավարարում է և օգուտ-վնասի վերլուծության մեջ օգուտը գերակշռում է, կամ գոնե համարժեք է ծախսված ռեսուրսներին՝ մենք մոտիվացիա ունենք այս կամ այն գործողության կամ գործունեության համար։ Հետևաբար, կարգապահության համար նույնպես պետք է որ հիմքեր լինեն, այսինքն մոտիվացիա: Իսկ ինչ վերաբերվում է կամքին, ապա վերջինս, թեկուզ որպես հատկանիշ, կարող է դրսևորվել նույնիսկ ամենաալարկոտ մարդու մոտ, եթե վերջինս համարի բավարար կամ ավելին այն պարգևատրումը, ինչպես նաև հավատա/համոզված լինի դրա իրական լինելու մեջ, որն առաջարկվում է կոնկրետ գործողության կամ հետևողական գործունեության դիմաց։
Հ.Գ. լուսանկարում փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կարլեն Դալլաքյանի գրչին պատկանող աշխատությունն է։