Անորոշությունը մեր կյանքում, բնականաբար, նոր երևույթը չէ։ Նորն այն է, թե որքան հաճախ և ինչ արագությամբ է փոխվում այն միջավայրը, որտեղ մենք որոշումներ ենք կայացնում։ Արհեստական բանականության սրընթաց զարգացումը, տեխնոլոգիական վերափոխումները, տնտեսական տատանումներն ու աշխատանքի բնույթի փոփոխությունները մարդկանցից պահանջում են պարբերաբար հարմարվել նոր պայմաններին։ Համաշխարհային տնտեսական ֆորումի Future of Jobs Report 2025-ի համաձայն՝ գործատուների կանխատեսումներով, մինչև 2030 թ.մասնագիտությունների հիմնական հմտությունների 39%-ը կփոխվի։ Սա, իրհարկե, յուրաքանչյուրմարդու ապագայի մասով միանշանակ փաստ չէ, այլ կանխատեսում է, այնուհանդերձ այն՝հիմնված գործատուների շրջանում իրականացված հարցման վրա, որը տարրորոշում է գալիք փոփոխությունների ուրվագիծը։
Այսպիսի իրականության մեջ կարևոր է դառնում ոչ միայն նոր գիտելիքներ ձեռք բերելը, այլև ապագայի տոտալ անորոշության պայմաններում՝ գործելու և որոշումներ կայացնելու կարողությունը։ Հոգեբանության մեջ այս խնդիրը հաճախ քննարկվում է անորոշության նկատմամբ անհանդուրժողականության (Intolerance Of Uncertainty) կոնցեպտի շրջանակներում։ Սակայն օգտակար է այն ընկալել ոչ միայն որպես անձի բնավորության գիծ, այլև, որպես մտածողության, հույզերի և վարքի փոխկապակցված միտում, որը կարող է տարբեր իրավիճակներում տարբեր ուժգնությամբ դրսևորվել և փոփոխվել փորձի ու աշխատանքի արդյունքում։ Այս թեման ակտուալ է դեռևս անցած դարի 70-ականներից, և ակտիվորեն ուսումնասիրվում և կիրառվում է տագնապի և տագնապային խանգարումների հոգեթերապիայում (Բեգոյան, 2020)։
Անորոշությունը որպես սպառնալիք
Անորոշությունը պարզապես տեղեկության պակասը կամ դրա բացակայությունը չէ։ Երբեմն այնուղեղի կողմից ընկալվում է որպես հնարավոր սպառնալիքներին պատրաստվելու անհնարինություն. երբ չգիտես թե երբ և ինչպիսի վտանգի կբախվես՝ չգիտես նաև թե ինչպես պատրաստվել դրան։ Հաճախ, նման դեպքերում մարդը փորձում է կանխատեսել բոլոր հնարավորվատ ելքերը, բազմիցս դրանք ստուգել, անվտանգության վստահեցում փնտրել, հետաձգելգործողությունները կամ խուսափել այնպիսի իրավիճակներից, որտեղ արդյունքը վերահսկելի չէ։Այս ամենի արդյունքում, ահանգստությունը կարող է ժամանակավորապես նվազել, բայց նաև ուղեղն ամրապնդում է այն թյուր/իռացիոնալ պատկերացումը, որ իբր անվտանգ գործոլու և պաշտպանված լինելու համար նախ անհրաժեշտ է վերացնել անորոշությունը։
Բայեսյան մոդելավորման համատեքստում, այս գործընթացը նկարագրվում է որպես նախկին համոզմունքների և նոր տվյալների համադրում։ Մենք աշխարհը չենք ընկալում զրոյից․ նոր տեղեկատվությունը մեկնաբանում ենք նախկին փորձի, սպասումների և ակտուալ իրադրության համատեքստի միջոցով։ Երբ անորոշությունը վերացնելու փորձը դառնում է մշտական պահանջ, ստուգումները, վստահեցում փնտրելը և գերվերահսկողությունը կարող են կարճաժամկետ թեթևացնել տագնապը, բայց միաժամանակ ամրապնդել վերահսկողության անհրաժեշտության համոզմունքը (Բեգոյան, 2026, հոկտեմբերի 6)։
Հանդուրժել՝ չի նշանակում հանձնվել
Անորոշության նկատմամբ հանդուրժողականությունը չի նշանակում անտարբեր լինել, հրաժարվել պլանավորումից կամ չձեռնարկել ռիսկերը նվազեցնող ողջամիտ քայլեր։ Եթե խնդիրը լուծելի է ևմեր ազդեցության ներքո, ապա պետք է հավաքել անհրաժեշտ տեղեկությունը, գնահատել տարբերակները և գործել։ Բայց որոշելուց հետո հնարավոր չէ երաշխավորել բոլոր հետևանքները։ Այդ պահին մեր խնդիրը փոխվում է․ ոչ թե ամեն գնով վերացնել անորոշությունը, այլ ընդունել, որորոշ մասը մեր վերահսկողությունից դուրս է, և շարունակել շարժվել ըստ կարևոր նպատակների ուարժեքների։
Կարելի է հարցնել՝ ի՞նչն է հիմա իմ ազդեցության դաշտում, և ո՞րն է հաջորդ օգտակար քայլը։ Հետո՝ կատարել այդ քայլը՝ գիտակցելով, որ արդյունքը կարող է ինչ-որ չափով կամ մեծամասամբ չհամապատասխանել սպասումներին։ «Արա այն, ինչ կարող ես, և թող լինի ինչ լինում է» մոտեցումը անգործության կոչ չէ․ այն տարբերակում է պատասխանատու գործողությունը լիակատար վերահսկողության անհնարին պահանջից։
Կոգնիտիվ-վարքաբանական թերապիայում այս հմտությունը զարգացվում է, օրինակ, տագնապածին կանխատեսումները վերանայելու, պաշտպանիչ գործողությունները (Safety Behaviours) նկատելու, փոքր վարքային գիտափորձեր կատարելու և անորոշությունը խթանող իրավիճակներից խուսափումը աստիճանաբար նվազեցնելու միջոցով։ Վարքային գիտափորձը՝ սեփական ենթադրությունները, համոզմունքներն ու կանխատեսումները իրական պայմաններում ստուգելու մեթոդ է։ Մեթոդի նպատակը ոչ թե ապացուցելն է, որ վատ բան երբեք չի պատահի, այլպարզելը՝ արդյոք մեր կանխատեսումն այնքան հավանական ու անխուսափելի է, որքան թվում էր (Բեգոյան, 2020, էջ 236-242)։ Նպատակն է օգնել փորձով սովորել, որ հնարավոր է տագնապ ունենալ, չստանալ անվտանգության 100%-ոց երաշխիքներ և, այնուամենայնիվ, գործել։ Այդ գործընթացը, որն առավել հաճախ կոչում ենք էքսպոզիցիա, կարելի է նկարագրել հետևյալ կերպ. մարդն ունիկանխատեսում, իրականությունը տալիս է նոր տվյալ, և եթե տվյալը համարժեք է ընկալվում ումեկնաբանվում, այն կարող է փոխել հաջորդ կանխատեսումը։ Էքսպոզիցիայի հաջողությունը չափվում է ոչ միայն նրանով, թե տագնապի աստիճանը որքանով է նվազում, այլ՝ արդյոք փոխվեց վտանգի մասին կանխատեսումը (Բեգոյան, 2026, հոկտեմբերի 20)։
Պարբերաբար վերանայել նպատակներն ու համոզմունքները
Արագ փոփոխվող միջավայրում հարմարվելու համար միայն անորոշությունը հանդուրժելըբավարար չէ։ Պետք է նաև պարբերաբար ստուգել՝ արդյոք մեր նպատակները, սպասումները ևխորքային համոզմունքները դեռ համապատասխանում են իրականությանը։
Նպատակները վերանայելը չի նշանակում ամեն փոփոխության պարագայում հրաժարվելկարևորից։ Կարևոր է տարբերել արժեքը՝ այն, ինչին ուզում ենք հավատարիմ մնալ,և ռազմավարությունը՝ այն ճանապարհը, որով փորձում ենք հասնել դրան։ Օրինակ՝մասնագիտական զարգացումը կարող է մնալ կարևոր արժեք, մինչդեռ դրա համար ընտրվածհմտությունը, աշխատանքային ձևաչափը կամ ժամկետը կարող է վերանայման կարիք ունենալ։Նպատակների նկատմամբ ճկունությունը թույլ է տալիս փոխել քայլերը՝ առանց ինքներս մեզ համարկարևոր ուղղությունը կորցնելու։
Նույնը վերաբերում է նաև մեր խորքային համոզմունքներին։ Եթե մարդը համոզված է, որ «ես պետքէ ամեն ինչ նախապես իմանամ, այլապես չեմ կարող ճիշտ որոշում կայացնել», ապա նորպայմաններում այդ համոզմունքը կարող է խանգարել սովորելուն և գործելուն։ Այն կարելի էվերանայել՝ հարցնելով․ ի՞նչ ապացույցներ ունեմ այս համոզմունքի օգտին, ինչի՞ն է այն օգնում,ինչի՞ն է խանգարում, և ի՞նչ ավելի ճկուն ձևակերպում կարող է ինձ օգնել։ Օրինակ՝ «Ես պետք էլիովին վստահ լինեմ» միտքը կարելի է փոխարինել այսպիսի աշխատանքային համոզմունքով․ «Եսկարող եմ որոշում կայացնել առկա տեղեկությամբ և անհրաժեշտության դեպքում հետագայումվերանայել այն»։ Այստեղ անհրաժեշտ է հաշվի առնել նաև էքսպոզիցիայի միջոցով և պաշտպանիչ գործողություններից հրաժարման ճանապարհով համոզմունքների թարմացման մեխանիզմները։Երբ նոր դրական փորձը վերագրվում է միայն մեր պաշտպանիչ գործողություններին, այն կարող էչփոխել հին համոզմունքը։ Իսկ երբ համեմատում ենք կանխատեսումն ու իրական արդյունքը ևնկատում, թե ինչ նոր բան սովորեցինք, կարող ենք ավելի ճշգրիտ վերանայել մեր համոզմունքները։Այսպիսով, վերանայումը վերաբերում է ոչ միայն ապագայի նպատակներին, այլև այնհամոզմունքներին, որոնց միջոցով մեկնաբանում ենք նոր փորձը (Բեգոյան, 2026, նոյեմբերի 3)։
Պարբերական վերանայումը չպետք է վերածվի ամենօրյա ինքնաքննության, որն օր օրի նորպահանջներ կավելացնի։ Նպատակների և համոզմունքների վերանայման նպատակը՝ գնահատելն է՝ ենթարկվել է արդյոք շրջակա միջավայրը, արտաքին աշխարհը փոփոխությունների, և ստուգելն է՝ արդյոք մեր ընթացիկ պլաններն ու գործիքակազմը դեռ ծառայում են նպատակին։ Փոփոխությունների տեմպի արագացման հետ մեկտեղ վերանայման միջակայքերը նուիյնպեսկարող են կարճանալ, բայց բոլոր նպատակներն ու համոզմունքները մշտապես փոփոխելու կարիքչկա։ Պետք է պահպանել այն, ինչը շարունակում է աշխատել, և թարմացնել այն, ինչն այլևս չի համապատասխանում իրավիճակին։
Անորոշության հանդեպ ճկուն վերաբերմունքը
Անորոշությունը վերացնելու հնարավորությունը սահմանափակ է, իսկ դրա հանդեպ մեր արձագանքը՝ ավելի ճկուն դարձնելու հնարավորությունը՝ իրական։ Այդ ճկունությունը ներառում է միքանի փոխկապակցված կարողություն՝ տարբերել վերահսկելին ու չվերահսկելին, հանդուրժել անհարմար զգացողությունները / դիսկոմֆորտը, ստուգել կատաստրոֆիկ կանխատեսումները, գործել առանց անվտանգության 100%-ոց երաշխիքների և ժամանակ առ ժամանակ վերանայել սեփական նպատակներն ու համոզմունքները։
Այս իմաստով անորոշության նկատմամբ հանդուրժողականությունը ոչ միայն տագնապային խանգարումների հետ կապված թերապևտիկ նպատակ է, այլև հատկանիշ և հարմարվելու կարևոր կարողություն։ Այն մեզ չի խոստանում, որ ապագան անվտանգ կամ կանխատեսելի կլինի։ Այն օգնում է չսպասել մինչև ապագան լիովին պարզ դառնա, որպեսզի սկսենք ապրել, ընտրել և գործել։
Գրականություն
- Բեգոյան, Ա. Ն. (2020). Տագնապամարիչ․ տագնապային խանգարումների հաղթահարմանուղեցույց. Երևան․ Հիլֆմանն Պրեսս, 368 էջ։
- Բեգոյան, Ա. Ն. (2026, հոկտեմբերի 6). Ուղեղը որպես «բայեսյան մեքենա». անորոշություն, կանխատեսում և վերահսկողության պատրանք։
- Բեգոյան, Ա. Ն. (2026, հոկտեմբերի 20). Էքսպոզիցիան՝ որպես Բայեսյան ուսուցում․ ինչպես էնոր փորձը փոխում ուղեղի վտանգի կանխատեսումները։
- Բեգոյան, Ա. Ն. (2026, նոյեմբերի 3). Էքսպոզիցիայի անտեսանելի խոչընդոտները․ ուշադրություն, թաքնված պաշտպանիչ գործողություններ և հավաստիացումների որոնում։
- World Economic Forum. (2025). The Future of Jobs Report 2025: Skills Outlook.
