Ինչպե՞ս պայքարել տագնապների դեմ (Թոք Դեթ Թոք #3)

Հանրային Ռադիոյի «Ես առողջ եմ» հաղորդաշարի շրջանակներում, հաղորդավար Լյուսի Քոչարյանի հետ, խոսում ենք տագնապի և տագնապային խանգարումների դրսևորման, ինչպես նաև հաղթահարման առանձնահատկությունների մասին։ Հղումը՝ «Ես առողջ եմ». Ի՞նչ է տագնապը հոգեբանի, հոգեթերապևտի տեսանկյունից, դրա հաղթահարման խնդիրները և ժամանակահատվածը
Տագնապն ու տագնապային խանգարումները գնահատելու (սովորաբար հետագայում ախտորոշելու նպատակով) համար գոյություն ունեն բազմաթիվ հարցարաններ և կլինիկական սանդղակներ, որոնցից մի մասը նախատեսված է ինքնագնահատման՝ մյուս մասն էլ մասնագետի կողմից լրացնելու համար։ Տվյալ հարցարանը հիմնված է Առողջապահության համաշխարհային կամակերպության կողմից հրատարակվող «Հիվանդությունների