Տագնապն ու տագնապային խանգարումները գնահատելու (սովորաբար հետագայում ախտորոշելու նպատակով) համար գոյություն ունեն բազմաթիվ հարցարաններ և կլինիկական սանդղակներ, որոնցից մի մասը նախատեսված է ինքնագնահատման՝ մյուս մասն էլ մասնագետի կողմից լրացնելու համար։
Տվյալ հարցարանը հիմնված է Առողջապահության համաշխարհային կամակերպության կողմից հրատարակվող «Հիվանդությունների միջազգային դասակարգումը» ուղեցույցի (ICD-10) և Ամերիկյան հոգեբուժական ասոցիացիայի կողմից հրատարակվող «Հոգեկան խանգարումների դիագնոստիկական և վիճակագրական ուղեցույց»-ի (DSM-5) վրա: Այն նախատեսված է օգնելու հասկանալ, թե կոնկրետ որ տեսակի տագնապային խանգարումն է առկա անձի մոտ։
Սակայն անհրաժեշտ է հիշել, որ ճշգրիտ գնահատման/ախտորոշման համար անհրաժեշտ է դիմել հոգեկան առողջության մասնագետի՝ հոգեբանի, հոգեթերապևտի կամ հոգեբույժի։
Հարցարանի աղբյուրը՝ #Տագնապ_հաջող
Ներբեռնել հարցարանի PDF տարբերակը