Հունիսի 14-ին հյուրընկալվել էի Կենտրոն Հեռուստաընկերության “Կենտրոնի առավոտը” հաղորդմանը։ Խոսեցինք տագնապային տարաբնույթ խնդիրների և իմ նոր՝ #Տագնապ_հաջող գրքի մասին։
#Տագնապ_հաջող



Հունիսի 14-ին հյուրընկալվել էի Կենտրոն Հեռուստաընկերության “Կենտրոնի առավոտը” հաղորդմանը։ Խոսեցինք տագնապային տարաբնույթ խնդիրների և իմ նոր՝ #Տագնապ_հաջող գրքի մասին։

Մայիսի 11-ին հյուրընկալվել էի “Երկիր Մեդիա” հեռուստաընկերության “Բարև, Երկիր” հաղորդմանը։ Խոսեցինք վախերի և ֆոբիաների, տագնապի և կպչուն մտքերի մասին, ինչպես նաև թե ինչպես կարելի է հաղթահարել վերջիններս։

Երեկ հրապարակվեց Ճամփորդ-ին տված իմ հարցազրույցը։ Սյունե Սևադայի հետ խոսեցինք ժամանակակից գիտական հոգեբանությունից, վերջինիս մերձեցումից նեյրոգիտության հետ և արդիականության հոգեբանական խանգարումներից։ Շատ հավես էր ու հետաքրքիր։ Հոդվածի էլեկտրոնային տարբերկը կարդալ կարող եք Ճամփորդ-ի պաշտոնական կայքում` այստեղ: Սա էլ PDF տարբերակը։

Հարգելի գործընկերներ, սիրով հրավիրում եմ բոլորիդ Խաղամոլության հոգեթերապիա վարպետաց դասին, որը կանցնի Թբիլիսիում՝ ս․թ․ հոկտեմբերի 21-23-ը։ Լրացուցիչ տեղեկության ինչպես նաև գրանցվելու համար դիմեք իմ հիմնական կոնտակտային միջոցներով:

Այսօր հյուրընկալվել էի իմ լավ ընկեր և կոլեգա Նարինե Աբրահամյան-Թովմասյանի հեղինակային, “Հաջողության գրավականը”, հաղորդաշարին, որը եթեր է դուրս գալիս Abovyan TV Մարզային Հեռուստաընկերությամբ: Հաղորդման ընթացքում զրուցեցինք վախի և տագնապի հետ առընչվող թեմաների շուրջ: Հաղորդման թողարկումը (եթերի ամսաթիվը` 23․07․2016թ.) կարող եք դիտել ստորև: