Հոկտեմբերի 16-ին հանդիպում ունեցա Երևանի պետական համալսարանի հոգեբանության ֆակուլտետի ուսանողների հետ՝ «Հոգեբանական ծառայությունների ապագան նեյրոհոկենսաբանության և արհեստական բանականության համատեքստում» թեմայով։
Քննարկման ընթացքում անդրադարձանք այն հարցին, թե ինչպես են նեյրոկենսաբանության նորարարական բացահայտումները, համակցված մեքենայական ուսուցման և հաշվողական մոդելավորման առաջատար մեթոդների հետ, փոխում անձի մասին մեր ֆունդամենտալ պատկերացումները։ Վերջիններս օգնում են բացահայտել վարքի պատճառականության կենսաբանական մեխանիզմները և ճանապարհ են հարթում նոր հոգեթերապևտիկ պրոտոկոլների մշակման համար։
Անչափ շնորհակալ եմ հրավերի և ակտիվ մասնակցության համար։
«Հոգեբանական ծառայությունների ապագան նեյրոհոկենսաբանության և արհեստական բանականության համատեքստում». հանդիպում ԵՊՀ Հոգեբանության ֆակուլտետում