Հոկտեմբերի 9-ին «Այբ» դպրոցում ավագ դպրոցի աշակերտների հետ տեղի ունեցավ հանդիպում՝ «Հոգեբանության զարգացումը նեյրոկենսաբանության և արհեստական բանականության կոնտեքստում» թեմայով։ Քննարկեցինք, թե ինչպես են նեյրոկենսաբանության նորագույն բացահայտումները, ինչպես նաև մեքենայական ուսուցման ու հաշվողական մոդելավորման մեթոդները նպաստում անձի մասին մեր ֆունդամենտալ պատկերացումների փոփոխությանը, վարքի կենսաբանական պատճառականության մեխանիզմների բացահայտմանն ու հոգեթերապևտիկ նոր պրոտոկոլների մշակմանը։ Անխափ շնորհակալ եմ հրավերի և ակտիվ մասնակցության համար։ Լիահույս եմ, որ գիտական հոգեբանության նկատմամբ հետաքրքրությունը կոգեշնչի շատերին ընտրել հենց այս մասնագիտական ուղղին։
«Հոգեբանության զարգացումը նեյրոկենսաբանության և արհեստական բանականության կոնտեքստում». հանդիպում «Այբ» դպրոցում