Հերթական անգամ հյուրընկալվել էի տկն. Մերի Ներսիսյանի “Մայրիկների ակումբ” հեղինակային ճանաչողական հաղորդմանը, որը եթեր է դուրս գալիս Հայաստանի 1ին հանրային հեռուստատեսությամբ: Հաղորդման ընթացքում զրուցեցինք դեռահասության և այդ տարիքում արտաքին տեսքի ընկալման մասին: Հաղորդման այս թղարկումը (եթերի ամսաթիվը` 16․02․2016թ.) կարող եք դիտել ստորև:
«Խա՞ղ, թե՞ փորձություն. մարդկային կախվածությունը՝ որպես խաղադրույք»
Ի՞նչ է խաղամոլությունը, որո՞նք են դրա տարատեսակները, ինչու՞մ է այն դրսևորվում և ինչպիսի՞ն է վերջինիս կարգավիճակը Հայաստանում։ Այս և այլ հարցերի շուրջ զրուցեցի «Առավոտ» տեղեկատվական կայքին (հարցազրուցավար՝ Սյունե Սևադա) վերջերս տված իմ հարցազրույցում (ավելին կարդացեք Սյունե Սևադայի հեղինակային հոդվածում որի հղումը բերված
«Մահն ավարտ չէ․ Յունգ»
Ինչու վերլուծական հոգեբանության հիմնադիր Յունգը հրաժարվեց Ֆրոյդի սեռականության տեսությունից, և որն էր նրա առաջադրած տեսության էությունը: Ինչու է յունգյան տեսությունը մեծ ազդեցություն ունեցել ոչ միայն հոգեբուժության և հոգեբանության, այլև մարդաբանության, էթնոգիտության, մշակութաբանության, համեմատական կրոնագիտության, մանկավարժության եւ գրականության վրա։ Այս և այլ հարցերի շուրջ զրուցեցի
«Ժանտա՞խտ, թէ պարզապէս Ֆրոյդ»
Ինչու էր հոգեվերլուծության հայր Զիգմունդ Ֆրոյդը ժանտախտի հետ համեմատում իր տեսությունը և ինչու էր սեռական և մահվան բնազդները մարդու մեջ դիտում որպես հիմնային: Այս և այլ հարցերի շուրջ զրուցեցի Վէմ Ռադիոյին (հեղինակ/հարցազրուցավար՝ Արաքս Պողոսյան) վերջերս տված իմ երկու հարցազրույցում (հաղորդումների ձայնագրությունները լսելու համար
Ուղևորություն դեպի Բերքաբեր (մաս II)
Երկու օր առաջ (հոկտեմբերի 15-ին) կրկին այցելեցի Բերքաբեր։ Չնայած այն փաստին, որ ընդամենը երկրորդ անգամ էի լինում այնտեղ, կարծես թե արդեն հասցրել եմ սիրել Բերքաբերը և այնտեղ բնակվող մարդկանց, ովքեր հայկական սոսու պես խոր արմատներ են ձգել իրենց հողի մեջ և դարձել մեկ
