Անհանդուրժողականությունն անորոշության նկատմամբ՝ մոդել է, որը զարգացրել են M.H.Freeston, R.Ladouceur, M.J.Dugas, և ուրիշները։ Այս մոդելը մշակվել է աննհանգստությունն ու ընդհանրացված տագնապային խանգարումը բացատրելու համար։ Ladouceur, Talbot, and Dugas (1997) անհանդուրժողականությունն անորոշության նկատմամբ սահմանում են, որպես “․․․բազմիմաստ իրավիճակներում անձի կողմից տեղեկատվության ընկալման և այդ տեղեկատվությանը կոգնիտիվ, հուզական և վարքային հակազդման եղանակ” (էջ 356)։ Նշված համազդումները բացասական են և կախված չեն իրավիճակի հնարավոր ելքի հավանականության և դրա հետ կապված արդյունքների հետ (Ladouceur, Gosselin, & Dugas, 2000)։ Անհանդուրժողականությունն անորոշության նկատմամբ նկարագրվում է նաև, որպես “դիսպոզիցիոնալ առանձնահատկություն որը պատճառ է դառնում անորոշության և դրա հետևանքների նկատմամբ բացասական պատկերացումների/համոզմունքերի, և ներառում է միտում, հուզական, կոգնիտիվ և վարքային մակարդակներում, բացասաբար հակազդելու՝ անորոշ իրավիճակներին և իրադարձություններին” (Buhr & Dugas, 2009, էջ 216)։ Մեկ այլ հետազոտության համաձայն,  տագնապի, անհանգստության և հուզական խանգարումների կոգնիտիվ առաձնահատկությունն է (Reuman et al., 2015)։  Ինչպես նաև, կան փաստեր վկայող, որ անհանդուրժողականությունն անորոշության նկատմամբ բոլոր հուզական խանգարումներին բնորոշ բաղադրիչ է (Boswell et al., 2013)։ Ինչևէ, քիչ հետազոտություններ կան, որտեղ քննարկվում է անորոշության նկատմամբ անհանդուրժողականության կոնցեպտի հոգեվիճակ կամ անձնային առանձնահատկություն լինելը։

Անորոշության նկատմամբ անհանդուրժողականության կոնցեպտը գնահատվում է համանուն սանդղակի միջոցով (Intolerance of Uncertainty Scale; Freeston et al., 1994), որը գնահատում է “բազմիմաստ իրավիճակներին տրվող հուզական, կոգնիտիվ և վարքային հակազդումները, անորոշության մեջ լինելու հետևանքները և ապագան վերահսկելու փորձերը” (Freeston et al., 1994, էջ 791)։

Ստորև բերված են Անորոշության նկատմամբ անհանդուրժողականության ամենաթարմ հետազոտությունները։ Իսկ ավելին կարող եք գտնել PubMed-ում:

Անհանդուրժողականություն անորոշության նկատմամբ