Մարտի 20-ին հյուրընկալվել էի Հայաստանի 1ին հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվող Առավոտ լուսո հաղորդմանը։ Խոսեցինք երջանկության մասին, և թե ինչպես լինել երջանիկ։
Ինչ է երջանկությունը և ինչպես լինել երջանիկ



Մարտի 20-ին հյուրընկալվել էի Հայաստանի 1ին հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվող Առավոտ լուսո հաղորդմանը։ Խոսեցինք երջանկության մասին, և թե ինչպես լինել երջանիկ։

Հերթական անգամ հյուրընկալվել էի տկն. Մերի Ներսիսյանի “Մայրիկների ակումբ” հեղինակային ճանաչողական հաղորդմանը, որը հեռարձակվում է Հայաստանի 1ին հանրային հեռուստատեսությամբ: Հաղորդման ընթացքում զրուցեցինք երեխաների մոտ համակարգչից, սմարթֆոններից և գաջեթներից կախվածության և դրա կանխարգելման մասին: Հաղորդման այս թղարկումը (եթերի ամսաթիվը` 15․03․2017թ.) կարող եք դիտել ստորև։

Երեկ հրապարակվեց Ճամփորդ-ին տված իմ հարցազրույցը։ Սյունե Սևադայի հետ խոսեցինք ժամանակակից գիտական հոգեբանությունից, վերջինիս մերձեցումից նեյրոգիտության հետ և արդիականության հոգեբանական խանգարումներից։ Շատ հավես էր ու հետաքրքիր։ Հոդվածի էլեկտրոնային տարբերկը կարդալ կարող եք Ճամփորդ-ի պաշտոնական կայքում` այստեղ: Սա էլ PDF տարբերակը։

Մեր երկրում, հոգեբանի մասնագիտության գրավչության և հոգեբանական ծառայությունների նկատմամբ հետաքրքրության աստիճանաբար բարձրացման հետ մեկտեղ, վերջին տարիներին շատացավ այն մարդկանց թիվը, ովքեր չունենալով համապատասխան բուհական/ակադեմիական կրթություն սկսեցին հանդես գալ որպես հոգեբան և “մատուցել” հոգեբանական ծառայություններ։ Սակայն, սա խնդրի միայն մի կողմն

Ժամանակ առ ժամանակ գտնվում են մարդիկ (այցելուներ, ընկերներ․․․) ովքեր այս հարցն ինձ տալիս են․ “ինչու՞ են հոգեբանի ծառայություններն այդքան թանկ”։ Երբեմն հաջորդող հարցը լինում է՝ “մեկ ժամ զրույցի համար միքիչ շատ չէ՞”։ Սրանից միքանի տարի առաջ նույնիսկ մի այցելու անկեղծորեն