Սոցիալական տագնապայնությունը և դրա ազդեցությունը

Սոցիալական տագնապայնությունը (SAD) տագնապային սպեկտրի խանգարում է, որը դրսևորվումէ մարդկանց հետ շփման կամ սոցիալական իրավիճակներում վախի և լարվածության զգացումով։Այս վիճակը հաճախ ստիպում է խուսափել հասարակական վայրերից, սոցիալական իրավիճակներից, իրադարձություններից, ինչը նվազեցնում է կյանքի որակը, խանգարում կրթությանը, աշխատանքին և սոցիալական զարգացմանը։

Հետազոտությունները ցույց են տալիս, որ սոցիալական մեդիան, որը մեր կյանքի անբաժանելի մասն է դարձել, կարող է ոչ միայն հաղորդակցության միջոց լինել, այլ նաև սրել սոցիալական տագնապայնությունը։ Այս ազդեցությունն ուղղակիորեն կապվում է գլխուղեղի որոշակի շրջանների ակտիվացման և փոփոխությունների հետ։

Ինչպես է սոցիալական մեդիան սրում տագնապայնությունը

Սոցիալական մեդիայի միջոցով մարդիկ հաճախ հակված են իրենց համեմատելու ուրիշների հետ, վախենալով քննադատությունից կամ սոցիալական գնահատումից։ Այս քննադատության և համեմատության վախը ակտիվացնում է գլխուղեղի, այսպես կոչված, սթրեսի առանցքը (Hypothalamic-Pituitary-Adrenal Axis, HPA Axis), որի արդյունքում օրգանիզմում բարձրանում է կորտիզոլի մակարդակը՝ առաջացնելով լարվածություն և տագնապայնություն։

Այս ընթացքում ամիգդալան (Amygdala), որն ուղղակի պատասխանատու է վախի և տագնապիարձագանքման համար, դառնում է ավելի ակտիվ՝ ավելի ուժեղ արձագանք տալով սոցիալականփոխազդեցությունների ժամանակ։ Միևնույն ժամանակ, նախաճակատային կամ առաջճակատային կեղևը (Prefrontal Cortex, Cortex Praefrontalis), որն օգնում է վերահսկել այդ վախը, դադարում է արդյունավետ աշխատել, և մարդը դժվարանում է կառավարել սեփականլարվածությունն ու հուզական վիճակը։

Նաև սոցիալական մեդիայի օգտագործման սկզբնական շրջանում ակտիվանում է վենտրալ ստրատիումը (Ventral Striatum, Striatum Ventralis), որը կապված է պարգևատրման և հաճույքի զգացման հետ։ Սակայն սոցիալական տագնապայնությամբ մարդիկ ժամանակի ընթացքում զգում են պարգևատրման անկում՝ դոպամինային համակարգի զգայունության նվազման պատճառով։ Սաստիպում է մարդուն ավելի հաճախ և երկար մնալ սոցիալական մեդիայի մեջ՝ նոր պարգևներորոնելով, ինչը կրկին հանգեցնում է հոգեկան ծանրաբեռնվածության և մոխրացման (Burnout)։

Նորագույն հետազոտությունները պարզաբանում են մեխանիզմները

Վերջին տարիների գիտական հետազոտությունները հաստատել են այս մեխանիզմները․

  • Gong և գործընկերներ (2023, Frontiers in Neural Circuits) ցույց են տվել, որ սոցիալականտագնապայնությամբ անձանց մոտ խախտվում է ամիգդալայի (Amygdala) և նախաճակատային կամ առաջճակատային կեղևի (Prefrontal Cortex) փոխկապակցվածությունը, ինչի արդյունքումսոցիալական վախերը դառնում են ավելի ընդգծված և տարածվում են։
  • Goodman և գործընկերներ (2024, Journal of Neuroscience) ցույց են տվել, որ սոցիալական պարտության սթրեսը ակտիվացնում է նյարդային բորբոքման գործընթացները (IL-1 ռեցեպտորային ազդակներով), ինչը բարձրացնում է սոցիալական տագնապայնության հավանականությունը։
  • Üztemur և գործընկերներ (2025, Scientific Reports) պարզել են, որ սոցիալական մեդիայի չափիցդուրս օգտագործումը նպաստում է սոցիալական տագնապայնության խորացմանը՝ նվազեցնելով պարգևատրման ընկալումը և ուժեղացնելով սոցիալական համեմատման վախը։

Այս հետազոտությունները միասին ցույց են տալիս, որ թվային միջավայրում սոցիալական տագնապայնությունը սրվում է ոչ միայն հոգեբանական, այլ նաև նեյրոկենսաբանական մակարդակում՝ ուղեղի համապատասխան շրջանների և հորմոնալ համակարգերի ակտիվացման պատճառով։

Ինչպես պահպանել հոգեկան առողջությունը

Երբ հասկանում ենք, թե ինչպես է սոցիալական մեդիան ազդում մեր գլխուղեղի վրա, ավելի հեշտ էգտնել լուծումներ․

  • Սահմանափակել սոցիալական մեդիայի օգտագործման ժամանակը՝ օրվա մեջ կոնկրետ ժամերթողնելով դրա համար։
  • Պարբերաբար դադար տալ թվային միջավայրից (դետոքս)՝ վերականգնելու հոգեկանհավասարակշռությունը։
  • Զբաղվել ֆիզիկական ակտիվությամբ, իրական սոցիալական շփումներով և հոբբիներով։
  • Ուսումնասիրել և կիրառել մեդիտացիա կամ շնչառական վարժություններ՝ սթրեսը կառավարելուհամար։
  • Անհրաժեշտության դեպքում դիմել մասնագետի, եթե տագնապայնությունը խանգարում է ձերառօրյային։

Եզրակացություն

Սոցիալական մեդիան կարող է լուրջ ազդեցություն ունենալ սոցիալական տագնապայնության զարգացման և խորացման վրա։ Հասարակական գնահատման վախը, համեմատությունը և թվային միջավայրում մշտական սթրեսը կարող են ակտիվացնել վախի (Amygdala), պարգևատրման (Ventral Striatum) և ինքնավերահսկման (Prefrontal Cortex) հետ կապված շրջանները՝ դժվարացնելով տագնապի կառավարումը։ Սակայն ժամանակին ընդունված կանխարգելիչ քայլերը, գիտակցված և վերահսկվող թվային վարքագիծը և հոգեկան առողջության պահպանման մեթոդները կարող են էապես նվազեցնել սոցիալական տագնապայնությունը և նպաստել ավելի հավասարակշռված և խաղաղ կյանքի։

Հղումներ

  • Gong, W., et al. (2023). Neural Circuits Mechanisms of Anxiety. Frontiers in Neural Circuits.
  • Goodman, E.J., et al. (2024). IL-1 Signaling and Social Defeat. Journal of Neuroscience.
  • Üztemur, S., et al. (2025). Social Media Burnout and Social Anxiety. Scientific Reports.
  • Metanalyses on Social Media and SAD (2024). Journal of Mental Health Technology.

Սոցիալական տագնապայնության և դրա հաղթահարման մասին ավելին կարող եք իմանալ Տագնապամարիչ գրքից։

Սոցիալական տագնապայնություն և սոցիալական մեդիա․ուղեղի արձագանքը թվային իրականությանը