Երբեմն զայրույթը թվում է անխուսափելի, սակայն շատ կարևոր է հասկանալ, որ մենք կարող ենք այն կառավարել՝ սովորելով փոփոխել մեր մտքերը և հակազդումները։ Կոգնիտիվ-վարքաբանական թերապիան (ԿՎԹ) ապացուցահեն և արդյունավետ մոտեցում է, որը կարող է օգնել զայրույթի կառավարման գործում։

1) Ինչպե՞ս է աշխատում ԿՎԹ-ն զայրույթի կառավարման պարագայում

ԿՎԹ-ն հիմնվում է այն գաղափարի վրա, որ մեր մտածողությունը պայմանավորում է մեր վարքային և հուզական հակազդումները։ Երբ մենք սկսում ենք ճանաչել և փոխել մեր իռացիոնալ և դեղադապտիվ խորքային համոզմունքները, ապա կարողանում ենք կանխել նաև ուժգին ոչ ցանկալի հույզերը, ինչպիսին է զայրույթը։

2) Զայրույթի հիմքում ընկած համոզմունքների փոփոխությունը

ԿՎԹ-ի միջոցով դուք կարող եք սովորել, թե ինչպես փոխել ձեր համոզմունքները և մտքերն այն իրավիճակների վերաբերյալ, որոնք առաջացնում են զայրույթ: Երբ փորձում ենք ավելի ռացիոնալ և օբյեկտիվ տեսանկյունից նայել այդ իրավիճակներին, զայրույթն այլևս դառնում է վերահսկելի:

3)Գործնական մեթոդներ վարքը փոխելու համար

ԿՎԹ-ն նաև առաջարկում է կոնկրետ քայլեր, որոնց միջոցով կարող եք վերակառուցել ձեր վարքային արձագանքները զայրույթի պարագայում: Սա կարող է ներառել թե շնչառական վարժություններ, և թե վարքային մոդելավորման տարաբնույթ տեխնիկաներ։

4) Կենսական հմտություններ՝ զայրույթի համար

ԿՎԹ-ն հնարավորություն է տալիս զարգացնել կոնկրետ հմտություններ, որոնք հնարավոր է օգտագործել երկարաժամկետ հեռանկարում՝ վերահսկելու ոչ միայն զայրույթը, այլև տագնապը, սթրեսը և այլ բացասական հույզերը։ Այս հմտությունները փոխում են մեր կյանքը՝ դարձնելով այն ավելի հավասարակշռված և հանգիստ։

Զայրույթը հաղթահարելը հնարավոր է՝ ճիշտ գործիքներով։ Եթե ցանկանում ենք վերականգնել առողջ վերահսկողությունը մեր հույզերի և վարքի նկատմամբ, կոգնիտիվ-վարքաբանական թերապիան կարող է դառնալ ձեր ամենահզոր միջոցը։

Լրացուցիչ գրականություն՝ Բեգոյան Ա.Ն. Զայրույթի կառավարում / Ա. Ն. Բեգոյան. – Եր.: Հիլֆմանն Պրեսս, 2024. – 176 էջ։

Զայրույթի կառավարում և կոգնիտիվ-վարքաբանական թերապիա