Բոլորովին վերջերս, “Հիլֆմանն Պրեսս”-ի ամիսներ տևած ջանքերի շնորհիվ, լույս տեսավ Իրվին Յալոմի “Հայացքը հառելով արևին. ինչպես հաղթահարել մահվան վախը” գիրքը, որն ընդհանրապես Յալոմի գրչին պատկանող հայերեն թարգմանված առաջին գիրքն է։

Այս գիրքը, որի հիմնական թեման հեղինակը զարգացնում է իր այցելուների պատմությունների միջոցով և դրանց զուգահեռ, սովորեցնում է հասկանալ և ընդունել մարդկային գոյության պայմանները, ապրել լիաթոք՝ ազատվելով այդ ամենը խոչընդոտող վախերից, ներառյալ մահվան վախը։ Թեմայով պայմանավորված իր ողջ լրջությամբ հանդերձ գիրքը կլանում է առաջին իսկ տողերից՝ օգնելով ընթերցողին նաև խորհել կարևորագույն գոյաբանական հարցերի շուրջ։

Սթենֆորդի համալսարանի հոգեբուժության պատվավոր պրոֆեսոր և բազմաթիվ համաշխարհային բեսթսելերների հեղինակ Իրվին Յալոմը, ժամանակակից թերևս ամենահայտնի էքզիստենցիալ հոգեթերապևտներից մեկն է, ում գրքերը թարգմանվել են բազմաթիվ լեզուներով, ինչպես նաև ոգեշնչման աղբյուր դարձել հազարավոր հոգեթերապևտների համար։ Վերջինիս գրչին են պատկանում՝ «Երբ Նիցշեն արտասվում էր», «Շոպենհաուերն ինչպես սպեղանի» և «Սպինոզայի հիմնախնդիրը» գրքերը։ Նրա կարևոր աշխատանքներից մեկն էլ «Հառելով հայացքը արևին։ Ինչպես հաղթահարել մահվան վախը» գիրքն է, որը լույս է տեսել 2008 թ-ին, և այսօր հայ ընթերցողի դատին է հանձնվում նաև հայերեն թարգմանությամբ։

Իմանալ ավելին

Հայացքը հառելով արևին. ինչպես հաղթահարել մահվան վախը