Նոր­մալ և ոչ նոր­մալ օբ­սե­սի­ա­ներ­

Ար­մա­տա­վոր­ված օբ­սե­սի­ա­նե­րի,  կպ­չուն մտ­քե­րի և զա­ռան­ցանք­նե­րի միջև սահ­մա­նը նուրբ է: Ան­ձը կա­րող է հա­վա­տալ կամ պար­զա­պես հակ­ված լի­նել այն մտ­քին, որ մար­դիկ խո­սում են իր մա­սին, կամ որ յու­րա­հա­տուկ ծի­սա­կար­գի (խոս­քը, բնա­կա­նա­բար, ծի­սա­կար­գային կպ­չուն վար­քա­տե­սակ­նե­րի մա­սին է) մի­ջո­ցով հնա­րա­վոր է կան­խել ա­ղետ, կամ որ ա­մու­սի­նը խա­բում է: Վե­րոնշյալ­նե­րից յու­րա­քան­չյու­րի դեպ­քում խնդ­րա­հա­րույց մտ­քի հան­դեպ ու­նե­ցած հա­վա­տի աս­տի­ճա­նը տար­բեր է: Այ­ցե­լու­նե­րը հեշ­տու­թյամբ կա­րող են թե­րա­հա­վա­տությու­նը փո­խա­րի­նել հա­մոզ­մամբ, և հա­կա­ռա­կը. «Ես չգի­տեմ՝ ա­րդյոք դա ճիշտ է, բայց կա­րող է ճշմար­տու­թյուն լի­նել: Ե­թե դա ճիշտ է, ա­պա ին­չո՞ւ է դա տե­ղի ու­նե­նում: Ես չեմ կա­րող բա­ցար­ձակ հա­մոզ­ված լի­նել, թե ի­նչ է կա­տար­վում: Հա­մոզ­վելու համար, որ դա ճշ­մար­տու­թյա­նը չի հա­մա­պա­տաս­խա­նում, ի­նձ ան­հրա­ժեշտ է որ­ևէ ա­պա­ցույց կամ նշան: Բայց ես դեռ վս­տահ չեմ և ի­նձ ա­նօգ­նա­կան եմ զգում` որ­ևէ բան փո­խե­լու հարցում: Թվում է, թե սա ան­հա­վա­նա­կան է, բայց, մյուս կող­մից, ի­րա­կան է թվում»:

Յու­րա­քան­չյուր սե­սի­այից հե­տո այ­ցե­լուն կա­րող է ա­վե­լի շատ գի­տակ­ցել, որ իր կպ­չուն մտ­քե­րը չա­փա­զանց­ված են կամ ան­հիմն: Կլի­նի­կա­կան տե­սան­կյու­նից կպ­չուն մտ­քե­րի հետ աշ­խա­տե­լիս կա­րե­լի է ա­ռանձ­նաց­նել եր­կու տար­բե­րու­թյուն․ ա) այ­ցե­լու­նե­րի լար­վա­ծու­թյունն ու դիսթ­րե­սը օբ­սե­սի­ա­ներ ու­նե­նա­լու կա­պակ­ցու­թյամբ, և բ) այն, թե ի­նչ­պես են նրանք փոր­ձում ա­զատ­վել այդ լար­վա­ծու­թյու­նից և դիսթ­րե­սից:

­

Ախ, այդ բա­ռե­րը

Նույ­նիսկ «­սո­վո­րա­կան» մարդ­կանց մոտ ժա­մա­նակ առ ժա­մա­նակ կա­րող են ա­ռա­ջա­նալ չա­փա­զանց­ված, ան­հիմն, օբ­սե­սիվ (և նույ­նիսկ կար­ծես թե բռ­նու­թյան դր­դող) մտ­քեր: Ե­թե մենք այդ հե­տապն­դող մտ­քե­րը հա­մա­րում ե­նք ան­ցո­ղիկ, զվար­ճա­լի կամ ան­վնաս, դրանք ա­րագ ան­հե­տա­նում են և ան­հանգս­տու­թյան առիթ չեն դառ­նում: Սա­կայն ե­րբ մեզ մոտ վախ է ա­ռա­ջա­նում այդ մտ­քե­րի հան­դեպ, ա­պա դրանք հա­ճախ վե­րած­վում են օբ­սե­սի­այի, քա­նի որ մեզ մոտ ձևա­վոր­վում են դրանց վե­րա­բե­րյալ ի­ռա­ցի­ո­նալ պատ­կե­րա­ցում­ներ և խոր­քային հա­մոզ­մունք­ներ, և մենք մտա­վոր կամ վար­քային ծի­սա­կար­գեր կամ այլ կպ­չուն վար­քա­տե­սակ­ներ ե­նք մշա­կում՝ դրանց հա­կազ­դե­լու կամ դրանք չե­զո­քաց­նե­լու հա­մար:

Կպ­չուն մտ­քե­րի վե­րա­բե­րյալ ի­ռա­ցի­ո­նալ պատ­կե­րա­ցում­նե­րի տե­սակ­նե­րից մե­կը վախն է ներ­քին գոր­ծըն­թաց­նե­րի հան­դեպ. «Եթե ես չվե­րահս­կեմ այս միտ­քը, ես կկորց­նեմ վե­րահս­կո­ղու­թյունը, բա որ հա­մա­պա­տաս­խան գոր­ծո­ղու­թյուն­ներ ձեռ­նար­կեմ, ես թույլ եմ, ես վե­րահս­կո­ղու­թյու­նից դուրս եմ, ես վատն եմ»: Իռա­ցի­ո­նալ պատ­կե­րա­ցում­նե­րի ե­րկ­րորդ տա­րա­տե­սա­կը նե­րա­ռում է վախ ար­տա­քին ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի հան­դեպ. «Ե­թե ես չվե­րահս­կեմ այս միտ­քը, այն կա­րող է ի­րա­կա­նու­թյուն դա­ռա­նալ, այն կա­րող է նա­խան­շան լի­նել, ի­նչ-որ վատ բան կա­րող է պա­տա­հել, մար­դիկ կվ­նաս­վեն»: Եր­րոր­դը են­թադ­րում է որ­ևէ սար­սա­փե­լի հետ­ևան­քի հա­մար պա­տաս­խա­նատ­վու­թյուն կրե­լու վախ. «Ես չեմ կա­րող ռիս­կի դի­մել, նույ­նիսկ ա­մե­նա­փոքր հնա­րա­վո­րու­թյու­նը չա­փա­զանց մեծ բեռ է, ես պետք է ա­մեն ի­նչ ա­նեմ, որ­պես­զի ­որ­ևէ վատ բան չպա­տա­հի»:

Ար­թու­րի (բ­նա­կա­նա­բար, ա­նու­նը փոխ­ված է) հա­մար ան­սո­վոր է, որ նրա ծի­սա­կար­գերն օ­րե­ցօր, նույ­նիսկ ժամ առ ժամ փոխ­վում են: «Հպ­վի՛ր սրան, դրան ձեռք չտա՛ս, մտա­ծի՛ր մի­այն լա­վի մա­սին»: Ան­փո­փոխ է մի­այն նրա այն հա­մոզ­մուն­քը, որ ե­թե նա չհետևի այս կա­նոն­նե­րին, ա­պա ինչ-որ սար­սա­փե­լի բան տե­ղի կու­նե­նա: Նա գի­տի, որ ե­թե ո­րո­շի չհ­նա­զանդ­վել օբ­սե­սի­ային, չդրսևո­րի պա­հանջ­վող կոմ­պուլ­սի­ան, ա­պա ցան­կա­ցած պա­հի, ցան­կա­ցած վայ­րում պա­տա­հած որ­ևէ վատ բա­նի մեջ կապ կտես­նի և ճն­շող և ա­նա­սե­լի ցա­վոտ մեղ­քի զգա­ցում կու­նե­նա:

Սե­սի­ա­նե­րի ըն­թաց­քում ի­րա­կա­նաց­ված ռա­ցի­ո­նալ վի­ճարկ­ման ար­դյուն­քում նա սկ­սեց հինգ րո­պե­ով հե­տաձ­գել ծի­սա­կար­գե­րի և մյուս կպ­չուն վար­քա­տե­սակ­նե­րի ի­րա­գոր­ծու­մը՝ չնա­յած զու­գա­հեռ ե­ղած պատ­կե­րա­ցում­նե­րին, որ իր վա­խե­րը կի­րա­կա­նա­նան, որ այդ ա­մե­նը շատ ան­հար­մար է, և որ իս­կա­պես ի­նչ-որ սար­սա­փե­լի բան կա­րող է պա­տա­հել, և դա կլի­նի իր մե­ղքով:­

Այս մտ­քերն ար­տա­ցո­լում են ներ­քին գոր­ծո­ղու­թյուն­նե­րի հան­դեպ վա­խը (ճնշ­ված, վե­րահս­կո­ղու­թյու­նից դուրս լի­նե­լու զգա­ցո­ղու­թյուն), ար­տա­քին ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի հան­դեպ վա­խը (վախն իրա­կա­նու­թյուն է դառ­նում) և պա­տաս­խա­նատ­վու­թյան հան­դեպ վա­խը («­մեծ իշ­խա­նու­թյու­նը մեծ պա­տաս­խա­նատ­վություն է են­թադ­րում»):

Հո­գե­թե­րա­պի­այի ըն­թաց­քում մենք ու­սում­նա­սի­րե­ցինք այս մտ­քե­րի հիմ­քում ըն­կած հա­մոզ­մունք­նե­րը և վի­ճար­կե­ցինք դրանք հետ­ևյալ կերպ․ «Ի՞նչ ա­պա­ցույց­ներ կան, որ իմ օբ­սե­սի­ա­նե­րի վե­րա­բե­րյալ իմ պատ­կե­րա­ցում­նե­րը ճշգ­րիտ են: Ո­՞րն է իմ օբ­սե­սի­ա­նե­րը հաս­կա­նա­լու այ­լընտ­րան­քային տար­բե­րա­կը: Ո­րո՞նք են սրան շա­րու­նա­կա­բար հա­վա­տա­լու ա­ռա­վե­լու­թյուննե­րը: Ո­րո՞նք են սրան հա­վա­տա­լու թե­րու­թյուն­նե­րը: Ո­րո՞նք են փո­փո­խու­թյան ա­ռա­վե­լու­թյուն­նե­րը»: Հա­մադ­րե­լով կրթական բա­ղադ­րի­չը (Psychoeducation), վի­ճարկ­ման և ըն­դուն­ման տեխ­նի­կա­նե­րը՝ մենք կար­ևո­րա­գույն նպա­տակ ե­նք հե­տապն­դում` մե­կընդ­միշտ ա­զատ­վել այս մտ­քե­րի հան­դեպ ու­նե­ցած վա­խից:

­

Հոգեթերապիայի նկատ­մամբ դրա­կան դիր­քո­րոշ­ման
կար­ևո­րու­թյու­նը­

Ինչ­պես ար­դեն խոս­վել է, օբ­սե­սիվ-կոմ­պուլ­սիվ խան­գար­ման լա­վա­գույն մո­տե­ցու­մը կոգ­նի­տիվ-վար­քա­բա­նա­կան թե­րա­պի­այի շր­ջա­նակում կի­րառ­վող «էքս­պո­զի­ցի­ա և պա­տասխ­նի կան­խար­գե­լում» ռազ­մա­վա­րու­թյունն է: Պա­տաս­խա­նի կան­խար­գել­մամբ էքս­պո­զի­ցի­այի մի­ջո­ցով հո­գե­թե­րա­պի­այի դեպ­քում այ­ցե­լու­ներն ար­ձա­նագ­րում են օբ­սե­սի­ա­նե­րի հա­ճա­խա­կա­նու­թյան նվա­զում և ուժգ­նու­թյան թու­լա­ցում, կոմ­պուլ­սիվ է­պի­զոդ­նե­րի նկատ­մամբ ավե­լի մեծ դի­մադ­րո­ղա­կա­նու­թյուն և կոմ­պուլ­սի­ա­նե­րի ու այլ չե­զո­քաց­նող ռազ­մա­վա­րու­թյուն­նե­րի հա­ճա­խա­կա­նու­թյան քչա­ցում:

Չ­նա­յած կլի­նի­կա­կան բա­ղադ­րի­չի գլ­խա­վոր նպա­տա­կը ախ­տա­նիշ­նե­րի նվա­զումն է, այ­ցե­լուն հո­գե­թե­րա­պի­այի ըն­թաց­քում զար­գաց­նում և փոր­ձար­կում է դրանց նկատ­մամբ նոր դիր­քո­րո­շում, վե­րա­բեր­մունք՝ վա­խե­րին ա­ռե­րես­վե­լու ցան­կու­թյուն, ի­նչ­պես նաև պատ­րաս­տա­կա­մու­թյուն դի­մա­նա­լու, այլ ոչ թե խու­սա­փե­լու դիս­կոմ­ֆորտ պատ­ճա­ռող եր­ևույթ­նե­րից:­

Այս դիր­քո­րո­շու­մը հո­գե­թե­րա­պի­այի ար­դյու­նա­վե­տու­թյան գրա­վա­կան­նե­րից է, սա­կայն ոչ պա­կաս կար­ևոր է այ­ցե­լո­ւի ձեռք­բե­րում­նե­րի պահ­պա­նու­մը և ժա­մա­նա­կի ըն­թաց­քում նրա կող­մից այս խնդ­րի կա­ռա­վար­ման կա­րո­ղու­թյու­նը: Հո­գե­թե­րա­պի­այի ըն­թաց­քում և հատ­կա­պես ար­դյունք­նե­րի ամ­րագր­ման փու­լում հո­գե­բա­նը կամ հո­գե­թե­րապև­տը, որ­պես կա­նոն, աշ­խա­տում է վե­րա­կանգն­մա­նը միտ­ված դիր­քո­րոշ­ման մի քա­նի կար­ևոր հատ­կա­նիշ­նե­րի ամ­րապնդ­ման վրա:

Հան­դուր­ժել ա­նո­րո­շու­թյու­նը­

Օբ­սե­սիվ-կոմ­պուլ­սիվ խան­գա­րում ու­նե­ցող մար­դիկ ա­տում են ա­նո­րո­շու­թյու­նը: Նրանք ստու­գում ե­ն՝ ա­րդյոք փա­կել են դու­ռը, չնա­յած դա ա­րել են մի րո­պե ա­ռաջ: Նրանք լվա­նում են ձեռ­քե­րը, քա­նի որ վս­տահ չեն, որ մինչև վեր­ջին կեղ­տա­բի­ծը կամ բակ­տե­րի­ան չեն վե­րաց­րել: Նրանք խու­սա­փում են ի­նչ-որ բան սկ­սել, մինչև վս­տահ չլի­նեն, որ կու­նե­նան այն ա­վար­տին հասց­նե­լու կամ ճիշտ ա­նե­լու ժա­մա­նա­կը:

Ո­րո­շա­կի­ու­թյու­նը, սա­կայն, միֆ է: Շատ հանգս­տաց­նող, բայց, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, միֆ է: Օբ­սե­սիվ-կոմ­պուլ­սիվ խան­գար­ման, ի­նչ­պես և գրե­թե բո­լոր տագ­նա­պային խան­գա­րում­նե­րի, հաղ­թա­հար­ման բա­ղադ­րիչ­նե­րից մեկն ա­նո­րո­շու­թյան նկատ­մամբ հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյան զար­գա­ցումն է, ո­րին նվիր­ված բա­ժին­ներն ար­դեն ըն­թեր­ցել եք 1-ին և 4-րդ գլուխ­նե­րում: Ա­նո­րո­շու­թյան ըն­դու­նու­մը կամ դրա նկատ­մամբ հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյու­նը օբ­սե­սիվ-կոմ­պուլ­սիվ խան­գար­ման հաղ­թա­հար­ման ծրագ­րի ա­ռանց­քում պետք է լի­նի:

­

Ըն­դու­նել ոչ կա­տա­րյալ հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը

Կա­տա­րե­լու­թյու­նը ևս մեկ հանգս­տաց­նող միֆ է, ո­րին օբ­սե­սիվ-կոմ­պուլ­սիվ խան­գա­րում ու­նե­ցող մար­դիկ ձգ­տում են հաս­նել: Նրանք շատ մեծ դժ­վա­րու­թյամբ են ըն­դու­նում ոչ կա­տա­րյալ հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը, աշ­խա­տում են ա­ռա­ջադ­րան­քի վրա, հե­տո վե­րա­նա­յում են այն, քա­նի որ վս­տահ են, որ այն կա­տա­րե­լու­թյան կհասց­նեն՝ խու­սա­փե­լու սխալ­նե­րից և ի­րենց լավ զգա­լու հա­մար: Նրանք ծան­րու­թեթև են ա­նում ցան­կա­ցած ո­րո­շում և վս­տահ ե­ն՝ ման­րակր­կիտ վեր­լու­ծու­թյան ար­դյուն­քում կգտ­նեն կա­տա­րյալ լու­ծու­մը և կա­տա­րյալ հնա­րա­վո­րու­թյու­նը: Հո­գե­թե­րա­պի­այի ըն­թաց­քում այ­ցե­լու­նե­րը հաս­կա­նում են, որ ոչ կա­տա­րյալ հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը բա­վա­կա­նա­չափ լա­վը կա­րող են լի­նել, և որ դրանք այդ­քան էլ վա­տը չեն, և որ պեր­ֆեկ­ցի­ո­նիզ­մը, այսինքն՝ ա­մեն ին­չում կա­տա­րե­լու­թյան ձգ­տու­մը, եր­բեմն կա­րող է ա­վե­լի շատ վնաս պատ­ճա­ռել, քան օ­գուտ: Ոչ կա­տա­րյալ հնա­րա­վո­րու­թյուն­ներն ըն­դու­նե­լով՝ այ­ցե­լուն ա­վե­լի ար­դյու­նա­վետ է դարձ­նում իր ա­ռօ­րյան, աշ­խա­տան­քային և/­կամ ու­սում­նա­կան գոր­ծու­նե­ու­թյու­նը, շփում­ներն ու հա­րա­բե­րու­թյուն­նե­րը, և կյանքն ը­նդ­հան­րա­պես։ Սա էլ հենց բուժ­ման կամ հո­գե­թե­րա­պի­այի հիմ­նա­կան նպա­տակն է:

­

Ըն­դու­նել ոչ կա­տա­րյալ գի­տե­լի­քը­

Օբ­սե­սիվ-կոմ­պուլ­սիվ խան­գա­րում ու­նե­ցող ան­ձինք եր­բեմն կար­ծում են, որ ի­նչ-որ գի­տե­լի­քի կամ թե­կուզ ի­րենց մաս­նա­գի­տու­թյա­նը վե­րա­բե­րող ա­մեն ին­չին, պետք է տի­րա­պե­տեն կա­տա­րյալ և ամ­բող­ջո­վին: Նրանք կա­րող են ժա­մեր ծախ­սել՝ ու­սում­նա­սի­րե­լով ի­նչ-որ ա­ռար­կա կամ մտո­րե­լով կյան­քի ի­մաս­տի կամ կյան­քի բար­դու­թյուն­նե­րի մա­սին: Նրանք սո­վո­րա­բար դժ­վա­րու­թյամբ են ըն­դու­նում, որ ի­նչ-որ բա­նի մա­սին ամ­բող­ջա­կան կամ կա­տա­րյալ գի­տե­լիք ու­նե­նա­լը կամ տե­ղե­կաց­ված լի­նե­լը ոչ հնա­րա­վոր է, ոչ էլ ան­հրա­ժեշտ: Շատ ան­գամ կա­տա­րյալ գի­տե­լի­քի կամ ըն­կալ­ման նկատ­մամբ կա­րիքն է, որ ա­ռաջ­նային խո­չըն­դոտ է հան­դի­սա­նում ո­րոշ մարդ­կանց հա­մար՝ դի­մե­լու հո­գե­կան ա­ռող­ջու­թյան ոլո­ր­տի մաս­նա­գե­տի՝ օբ­սե­սիվ-կոմ­պուլ­սիվ խան­գար­ման հաղ­թա­հար­ման հա­մար: Նրանք օ­րե­րով կա­րող են ու­սում­նա­սի­րել գր­քեր, հոդ­ված­ներ, վեբ­կայ­քեր՝ այդ խնդ­րի և ախ­տան­շան­նե­րի մա­սին ամ­բող­ջա­կան տե­ղե­կատ­վու­թյուն ստա­նա­լու և գի­տե­լիք ձևա­վո­րե­լու հա­մար: Նրանք կա­րող են զան­գա­հա­րել հո­գե­բա­նի, հե­տո՝ հո­գե­բույ­ժի, հե­տո մեկ այլ հո­գե­բա­նի և հե­ղե­ղել հար­ցե­րով՝ հույս ու­նե­նա­լով, որ նրանք ամ­բող­ջա­կան պատ­կե­րա­ցում կտան և հաղ­թա­հար­ման ուղի­ներ, մե­թոդ­ներ կն­շեն օբ­սե­սիվ-կոմ­պուլ­սիվ խան­գար­ման հա­մար: Հո­գե­թե­րա­պի­այի ար­դյուն­քում այ­ցե­լու­նե­րը նաև կսո­վո­րեն ըն­դու­նել այն դիս­կոմ­ֆոր­տը, ո­րը գա­լիս է ի­նչ-որ բան թե­րի կամ ոչ կա­տա­րյալ ի­մա­նա­լու գի­տակ­ցու­մից: Դա հաս­կա­նա­լը կօգ­նի դա­դա­րեց­նել ա­մե­նաար­դյու­նա­վետ մե­թո­դի և ա­մե­նա­լավ մաս­նա­գե­տի ան­վերջ փնտր­տուք­նե­րը և սկ­սել խնդ­րի լուծ­ման հա­մար ա­ջակ­ցու­թյուն ըն­դու­նե­լը:

Հ­րա­ժար­վել ներ­քին բա­նա­վե­ճե­րից

Կոմ­պուլ­սի­ա­նե­րը այս խնդ­րի հետ ա­ռնչ­վող ան­ձանց՝ դիս­կոմ­ֆոր­տից ա­զատ­վե­լու մի­ակ մի­ջո­ցը չեն: Նրանք եր­բեմն փոր­ձում են դրա­նից ա­զատ­վել կամ կան­խար­գե­լել վատ ի­րա­դար­ձու­թյուն­ներն ան­դա­դար և ան­վերջ ներ­քին բա­նա­վե­ճի մի­ջո­ցով: Բա­նա­վե­ճից ազատ­վել նշա­նա­կում է՝ ակ­տի­վո­րեն դի­մադ­րել վեր­լու­ծե­լու, հա­վաս­տի­ա­նա­լու կամ ի­նքդ քեզ հա­մո­զե­լու մո­լուց­քից: Այդ պա­րա­գա­յում մեկ ան­գամ վեր­լու­ծե­լուց հե­տո ցան­կա­լի չէ նո­րից վե­րա­նայել սե­փա­կան մտ­քերն ու գոր­ծո­ղու­թյուն­նե­րը: Այլ­ կերպ ասած՝ հո­գե­թե­րա­պի­այի ըն­թաց­քում և ար­դյուն­քում այ­ցե­լուն սո­վո­րում է հրա­ժար­վել ի­ր՝ օբ­սե­սիվ-կոմ­պուլ­սիվ խան­գար­ման հետ կապ­ված ներ­քին ան­վերջ ու ան­դա­դար բա­նա­վե­ճե­րից, ո­րով­հետև նա գի­տի, որ ցան­կա­ցած նմա­նա­տիպ բա­նա­վեճ հենց օբ­սե­սիվ-կոմ­պուլ­սիվ խան­գա­րման նշան և դրս­ևո­րում է:

 Փնտ­րել ա­ջակ­ցու­թյուն, ոչ թե սփո­փանք

Հո­գե­թե­րա­պի­այի մի­ջո­ցով այ­ցե­լուն սո­վո­րում է տար­բե­րա­կել ա­ջակ­ցու­թյու­նը և սփո­փան­քը, ի­նչ­պես դա ա­նում են իր մա­սին հոգ տա­նող­նե­րը կամ ա­ջակ­ցու­թյուն ցու­ցա­բե­րող­նե­րը: Ա­ջակ­ցու­թյուն փնտ­րե­լը նշա­նա­կում է խնդ­րել այ­լոց՝ նպաս­տել սե­փա­կան խնդ­րի կամ խն­դիր­նե­րի հաղ­թա­հար­մա­նը և դրանց նկատ­մամբ դիր­քո­րոշ­ման, վե­րա­բեր­մուն­քի փո­փոխ­մա­նը: Ի­սկ սփո­փանք փնտ­րե­լը նշա­նա­կում է խնդ­րել ու­րիշ­նե­րին, որ քեզ օգ­նեն խու­սա­փել տագ­նա­պից կամ դիս­կոմ­ֆոր­տից: Սփո­փանք փնտ­րե­լը կա­րող է ա­րագ թեթևաց­ման զգա­ցում տալ, բայց դա եր­կար չի տևի: Մի քա­նի ժա­մից կամ օ­րից նո­րից կա­րիք կլի­նի սփո­փան­քի: Այս­պի­սով, ա­ջակ­ցու­թյու­նը բե­րում է խնդ­րի հաղ­թա­հար­ման, ի­սկ սփո­փան­քը, խո­շոր հաշ­վով, ա­վե­լի է խո­րաց­նում խն­դի­րը։

Ան­հար­մա­րու­թյուն զգա­լու հա­մար հնա­րա­վո­րու­թյուն­ներ փնտ­րել­

Ան­հար­մա­րու­թյանն ա­ռե­րես­վե­լը շատ կար­ևոր է ցան­կա­ցած տե­սա­կի տագ­նա­պային և հա­րա­կից խան­գար­ման բուժ­ման, հաղ­թա­հար­ման հա­մար: Հենց այ­ցե­լուն գի­տակ­ցում է այս դիր­քո­րոշ­ման նշա­նա­կու­թյու­նը, նրա ախ­տա­նիշ­նե­րը սկ­սում են թու­լա­նալ: Այ­նո­ւա­մե­նայ­նիվ, օբ­սե­սիվ-կոմ­պուլ­սիվ խան­գա­ր­ման պա­րա­գա­յում ան­հրա­ժեշտ է մշ­տա­պես պահ­պա­նել այս սկզ­բուն­քը՝ խու­սա­փո­ղա­կա­նու­թյանն ու կոմ­պուլ­սի­ա­նե­րին չվե­րա­դառ­նա­լու հա­մար։ Ե­թե ամեն հնա­րա­վո­րու­թյան դեպ­քում գնալ ըն­դա­ռաջ ան­հար­մա­րու­թյա­նը, ա­պա կա­մաց-կա­մաց դիս­կոմ­ֆոր­տի աս­տի­ճա­նը կպա­կա­սի, և օբ­սե­սիվ-կոմ­պուլ­սիվ խան­գա­րու­մը կընկր­կի: Ար­դյուն­քում այլևս կա­րիք չի լի­նի ան­հար­մա­րու­թյու­նից խու­սա­փե­լու այլ՝ ա­րագ ճա­նա­պարհ­ներ փնտ­րել: Փո­խա­րե­նը կսկ­սենք փնտ­րել դիս­կոմ­ֆոր­տը թեթ­ևաց­նե­լու կարճ ու­ղի­ներ, ի­նչ­պես, օ­րի­նակ՝ պա­տու­հա­նա­գո­գի վրայով մատ­նե­րը սա­հեց­նե­լով կամ թերթն աչ­քի ան­ցկաց­նե­լով ու փնտ­րե­լով այն թե­ման, ո­րի մա­սին կխու­սա­փե­ինք լսել կամ կար­դալ։

 

Աղբյուրը՝ Բեգոյան Ա.Ն. Տագնապամարիչ. տագնապային խանգարումների հաղթահարման ուղեցույց /Ա.Ն. Բեգոյան. – Եր.: Հիլֆմանն Պրեսս, 2020. – 368 էջ։

 

 

Օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարում. հոգեթերապիայի նկատմամբ դրական դիրքորոշման կարևորությունը