Արդյոք հնարավո՞ր է ինքնուրույն հաղթահարել խաղերից կախվածությունը, պարտադի՞ր է մասնագետի օգնությունը:

– Տեսականորեն հնարավոր է ինքնուրույն հաղթահարել, բայց մեծամասամբ հաջողված դեպքերը մասնագիտական օգնության միջոցով են լինում: Նախ՝ խաղամոլը պետք է ցանկանա, որ իրեն օգնեն, պիտի ընդունի, որ ինքն ունի այդ խնդիրը, քանի որ քիչ չեն դեպքերը, երբ բոլոր փաստերը կան, որ ինքը կախվածություն ունի, բայց չի ընդունում, որ դա կախվածություն է. «Ես խաղում եմ, պարտվում, բայց դա կախվածություն չէ, ես իմ հաճույքի համար եմ անում»: Միայն այն դեպքում, երբ նա կընդունի, որ ունի կախվածություն, եւ պետք է ուրիշի օգնությունը, հնարավոր է ինչ-որ բան անել: Որպես կանոն` ընտանիքի անդամները խնդիրն ինքնուրույն լուծել չեն կարողանում, եթե նույնիսկ կախվածություն ունեցող անձն ուզում է փոխվել, գոնե մասնագիտական ցուցումներ, թեկուզ համապատասխան մասնագիտական ինքնօգնության ձեռնարկի տեսքով, պետք է ունենալ: Սակայն, ամեն դեպքում, առանց մասնագետի հաղթահարելը բավականին բարդ է, քանի որ ժամանակի ընթացքում ուղեղում ձեւավորվում են նեյրոկենսաբանական հիմքեր, որի արդյունքում դժվարանում է պայքարն այդ վարքատեսակի դեմ:

Հոդվածն ամբողջությամբ կարդալ այստեղ։

 

«Խաղամոլություն»․ հարցազրույց «Հրապարակ» օրաթերթին