Սիրելի ընկերներ,

շատ ուրախ եմ ձեզ նրկայացնել  PsyGuard-ը՝ նախագիծ, որի վրա աշխատում ենք 2015 թվականից։

PsyGuard-ը ստեղծվել է, որպեսզի հնարավոր լինի կառուցել վստահելի առցանց միջավայր հոգեբանների համար, որը հնարավորություն կտա վերջիններիս աշխատել իրենց այցելուների հետ ապահով միջավայրում՝ միաժամանակ պաշտպանված լինելով մեքենայություններից։ Ինչպես նաև, PsyGuard-ը այցելուների համար հնարավոր է դարձնում որակյալ ծառայություններ ստանալը՝ անկախ գտնվելու վայրից։ PsyGuard-ը ստեղծելու հիմնական նպատակն է առցանց միջոցների կիրառության մեծացումը, որն իր հերթին ավելի հասանելի կդարձնի առցանց մատուցվող հոգեբանական ծառայությունները, ինչպես նաև, կբարելավի դրանց որակը։

Դիտեք նաև “Հաջողության գրավական”-ի հերթական հաղորդումը, որտեղ իմ լավ ընկեր և կոլեգա Նարինե Աբրահամյան-Թովմասյանի հետ միասին քննարկում ենք PsyGuard-ը (եթերի ամսաթիվը` 08.10.2016թ.)։

#PsyGuard – կապելով հոգեբաններին իրենց այցելուների հետ