Ահա ևս մեկ հոդված տագնապային խանգարումների` մասնավորապես Ընդհանրացված տագնապային խանգարման մասին: Հոդվածում ներկայացված է ընդհանրացված տագնապային խանգարման կոգնիտիվ-կոնցեպտուալ թերապիայի դեպքի վերլուծություն: Հոգեթերապևտիկ տեխնիկաների ընտրությունն ու կիրառությունը իրագործվել է հիմնվելով այն գաղափարի վրա, որ անորոշությունը և անորոշության նկատմանբ անհանդուրժողականությունը (որպես անձնային առանձնահատկություն) տագնապի և տագնապային խանգարումների ամենակարևոր պատճառներից են: Երեք ամիս տևողությամբ և 10 սեսսիայից բաղկացած հոգեթերապիայի արդյունքում հաջողվել է նվազեցնել տագնապի մակարդակը 83-85%-ով, այսինքն տագնապայնության բարձր մակարդակից մինչև միջին մակարդակ (TMAS) / թեթև ձև (HAM-A):
Հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Հոդվածի տվյալները ցիտման համար` Бегоян А.Н. Когнитивно-концептуальная терапия генерализованного тревожного расстройства (анализ случая) // СМАЛЬТА, № 3, 2014; 77-82.
