Հուլիսի 5-ին “Սահման” ՀԿ-ի ընկերներիս հետ միասին (որի համար  շատ շնորհակալ եմ իրենց) այցելեցի Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերից մեկը` Բերքաբերը, որը գտնվում է անմիջապես սահմանին: Բերքաբերը ադրբեջանական դիրքերից բաժանում է միայն Ջողազի ջրամբարը:

Այցիս նպատակն էր պարզել` կա արդյոք հոգեբանական աջակցության կարիք գյուղի բնակիչների, մասնավորապես երեխաների մոտ, քանի որ գյուղի ուղղությամբ ժամանակ առ ժամանակ իրականացվում են կրակոցներ ադրբեջանական զինված ուժերի կողմից:

Գյուղում այցելեցի միքանի ընտանիքների, որտեղ կային երեխաներ: Խոսեցի և ծնողների, և երեխաներ հետ: Այցելեցի գյուղի դպրոց: Խոսեցի գյուղի տարեցների հետ: Պարզվեց` մարդիկ ավելորդ անգամ դուրս չեն գալիս տանից և չեն օգտվում նաև ջրացքից, որը կարող էր լուծել թե ջրամատակարարման հարցը, և թե սննդի, քանի որ ջրամբարում շատ ձուկ կա: Դպրոցի մի հատվածը, որը նայում է դեպի սահմանը` փակված է և չի օգտագործվում: Եվ սա միայն մի փոքր մասն է գյուղի խնդիրների…

Գյուղի թե երեխաները, և թե չափահասերը կարիք ունեն հոգեբանական աջակցության: Ընդ որում երեխաների մոտ առկա են տարբեր բնույթի խնդիրներ: Մանրամասն չեմ ուզում ներկայացնել այդ խնդիրներն ու դրանց դրսևորման ձևերը` մասնագիտական էթիկայի պատկերացումներից ելնելով, բայց մեկ բան հստակ է` սահմանամերձ մեր գյուղերի բնակիչներին անհրաժեշտ են որակյալ հոգեբանական ծառայություններ, որոնք թե նյութական ռեսուրսների սղության, և թե մասնագիտական կադրերի բացակայության իմաստով հասանելի չեն վերջիններիս…

Ինքս, իհարկե իմ համեստ հնարավորությունների սահմաններում, մտադիր եմ սկսել Բերքաբերից: Սակայն համոզված եմ, որ կլինեն գործընկերներ Հայստանից և/կամ արտերկրից, ովքեր նույնպես կցանկանան և կկարողանան իրենց ներդրումն ունենալ այս նախաձեռնության մեջ…

Սիրելի գործընկերներ, անհամբերությամբ կսպասեմ ձեր արձագանքներին:

Ուղևորություն դեպի Բերքաբեր
Tagged on: