Տագնապի, դեպրեսիայի և օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարման դեղորայքային թերապիայի շրջանակներում հիմնականում թիրախավորվում է գլխուղեղի քիմիական ակտիվությունը, սակայն նոր հետազոտություններից մեկի ընթացքում թիրախավորվել է իմունային համակարգը։ Լոնդոնի Մերի Թագուհու համալսարանի և Ռուհեմփթոնի համալսարանի հետազոտողները տագնապայնության բարձր աստիճանով մկների մոտ բացահայտել են իմունոմոդուլին սպիտակուցի բարձր մակարդակ։ Հետազոտողները ներարկել են մներին իմունոմոդուլինի հակամարմիններ և մի քանի օր անց վերջիններիս մոտ տագնապի ախտանշաններն անհետացել են։ Հետազոտողների խմբին հաջողվել է նաև պարզել որ օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարմամբ անձանց մոտ իմունոմոդուլինը 6 անգամ ավելի բարձր է քան որևէ տագնապային խանգարում չունեցող անձանց մոտ։ Հետևաբար իմունոմոդուլինի հակամարմինները կարող են մոտ ապագայում մասը կազմել օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարման, ինչպես նաև տագնապային խանգարումների ընդհանրապես, դեղորայքային թերապիայի։

 

Սկզբնաղբյուրը՝ Immuno-moodulin: A new anxiogenic factor produced by Annexin-A1 transgenic autoimmune-prone T cells

Հակաիմունոմոդուլինային թերապիան կարող է օգնել հաղթահարել օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումը
Tagged on: