Եթե ձեզ մոտ նկատում եք տագնապի և անհանգստության մակարդակի բարձրացում կամ դրսևորումների ուժգնացում, կարող եք կիրառել կոգնիտիվ-վարքաբանական թերապիայի շրջանակներում կիրառվող դեկատաստրոֆիզացիայի որոշ տեխնիկաներ։
- Փորձեք ինքներդ ձեզ համար հնարավորինս հստակ ձևակերպել, թե որն է ապագայի ամենավատ սցենարը, ըստ որի կարող են զարգանալ դեպքերը և ո՞րն է ամենավատ բանը, որը կարող է տեղի ունենալ արդյուքնում: Երբ մենք հստակեցնում ենք մեր վախը, ապա շատ բաներ ընկնեւմ են իրենց տեղը: Ամենավատ հնարավոր սցենարը հստակեցնելուց հետո, մտածեք, թե ի՞նչ հիմքեր կան մտածելու, որ հենց այդպես տեղի կունենա և հակառակը՝ տեղի չի ունենա:
- Ինքներդ ձեզ հարց տվեք. «Լավ, ենթադրենք այն, ինչից ես վախենում եմ տեղի ունեցավ…ես ի՞նչ կարող եմ անել հիմա, որպեսզի դա տեղի չունենա կամ եթե ոչնչով չեմ կարող խոչընդոտել, ապա տեղի ունենալուց հետո, Ի՞նչ կարող եմ անել,որպեսզի դրա հետևանքները հաղթահարվեն կամ լուծվեն…
- Ապագայի ամենավատ սցենարն արդեն պատկերացրեցիք. հիմա փորձեք մտածել, որ ամեն բան կարող է լավ սցենարով զարգանալ: Ձեզ համար հստակեցրեք՝ ո՞րն է այդ լավ սցենարը: Մտածեք նաև իրադարձությունների չեզոք ուղղությամբ զարգանալու մասին:
© Doctors.am
Սկզբնաղբյուրը՝ Doctors.am ֆեյսբության էջ
COVID19. տագնապային ակնկալիքների դեկատաստրոֆիզացիա
