Մայիսի 8-ին Impact Hub Yerevan-ում անցկացրեցի աշխատարան՝ «Ինչպես են միտքն ու վարքը փոխում տագնապի նեյրոկենսաբանությունը» թեմայով։ Մթնոլորտը շատ ջերմ, իսկ մասնակիցները ներգրավված էր։ Հատկապես հաճելի էր տեսնել, որ մասնակցում էին բազմաթիվ հոգեկան առողջության ոլորտի մասնագետներ, որոնք ակտիվորեն ներգրավված էին քննարկումներում։ Խոսեցինք տագնապի նեյրոկենսաբանության, մտածողության, վարքի և ուղեղի աշխատանքի փոխկապակցության, ինչպես նաև տագնապային խանգարումների կոգնիտիվ-վարքաբանական թերապիայի մասին։ Աշխատարանը հարուստ էր հետաքրքիր և խորքային հարցերով, որոնց շնորհիվ ստացվեց իսկապես բովանդակալից մասնագիտական քննարկում ունենալ։ Շնորհակալ եմ բոլոր մասնակիցներին հետաքրքիր, հագեցած և աջակցող մթնոլորտի համար։
«Ինչպես են միտքն ու վարքը փոխում տագնապի նեյրոկենսաբանությունը» | աշխատարան Impact Hub Yerevan-ում
