PsyGuard-ը հարթակ է, որտեղ կարող են առցանց հանդիպել հոգեբանն ու աջակցության կարիք ունեցողը. վերջինս նման ծառայություն առաջարկող առաջին ստարտափն է Հայաստանում։ Մարդիկ կարող են գրանցվել և հոգեբանի հետ զրուցել իրենց նախընտրած ժամին։ Ստարտափն այժմ հասանելի է համակարգչով, սակայն նախագծի հեղինակները մտադիր են հեռախոսային հավելված ևս ստեղծել։ Այս ամենի մասին խոսեցինք «Իմ ռադիո»-յի «Խոշոր պլան» հաղորդման շրջանակներում։

«Հոգեբանական աջակցություն` առցանց հարթակում». Խոշոր պլան