Այսուհետ “Միջանձնային հարաբերությունների ընդհանուր բնութագիրը” գրքի էլեկտրոնային տարբերակը հասանելի է բոլորովին ԱՆՎՃԱՐ։

Գրքում ներկայացված է միջանձնային հարաբերությունների ընդհանուր նկարագիրը՝ սկսած անտիկ փիլիսոփայական պատկերացումներից մինչև ժամանակակից հոգեբանական մեկնաբանություններ։ Խոսվում է նաև միջանձնային հարաբերությունների հիմնական տեսությունների մասին, որոնք են՝ կապվածության տեսությունը (ներառյալ՝ «մայր-նորածին» կապվածության տեսությունն ու միջանձնային հարաբերությունների նեյրոկենսաբանությունը), սոցիալական ներթափանցման տեսությունը, անորոշության նվազեցման տեսությունը, հարաբերությունների դիալեկտիկայի տեսությունը, հիմնարար կողմնորոշման տեսությունը և Ջորջ Լեվինգերի հինգ փուլանոց մոդելը: Հոդվածում դիտարկվում են նաև միջանձնային հարաբերությունները՝ հասարակական հարաբերությունների, հաղորդակցման, շփման և գործունեության համատեքստերում։ Գիրքը նախատեսված է հոգեկան առողջության և հարակից ոլորտների մասնագետների (հոգեբանների, հոգեթերապևտների, հոգեբույժների, նյարդաբանների, սոցիալական աշխատողների, հատուկ մանկավարժների և այլոց) և ուսանողների համար։

ՆԵՐԲԵՌՆԵԼ

“Միջանձնային հարաբերությունների ընդհանուր բնութագիրը”․ ներբեռնել անվճար