800px-Platanus_orientalis_JPG2aԵրկու օր առաջ (հոկտեմբերի 15-ին) կրկին այցելեցի Բերքաբեր։ Չնայած այն փաստին, որ ընդամենը երկրորդ անգամ էի լինում այնտեղ, կարծես թե արդեն հասցրել եմ սիրել Բերքաբերը և այնտեղ բնակվող մարդկանց, ովքեր հայկական սոսու պես խոր արմատներ են ձգել իրենց հողի մեջ և դարձել մեկ մարմին․․․

Խնդիրները դեռ նույնն են, ինչը որ նկարագրել էի դեռ առաջին այցիցս հետո, բայց մենք դրանք լուծելու ճանապարհին ենք։ Այժմ արդեն ունենք ռազմավարություն, անհրաժեշտ գործիքակազմ և թիմ։ Հա իմիջիայլոց, ուրախ կլինենք ընդլայնել մեր թիմը նորեկներով, այնպես որ հոգեկան առողջության ոլորտի արհեստավարժ մասնագետներին ասում ենք՝ համեցեք։

Հ․Գ․ հատուկ շնորհակալություն «Սահման» ՀԿ-ին 🙂

Ուղևորություն դեպի Բերքաբեր (մաս II)
Tagged on: