Վերջերս լույս տեսավ իմ հեղինակած ախտաբանական խաղամոլության հոգեթերապիայի ուղեցույցը («Ախտաբանական խաղամոլություն․հոգեթերապևտի ուղեցույց») և այցելուի համար նախատեսված աշխատանքային տետրը («Ախտաբանական խաղամոլություն․ աշխատանքային տետր»)։
Գրքում և այցելուի համար նախատեսված աշխատանքային տետրում ներկայացված է ախտաբանական խաղամոլության հոգեթերապևտիկ ծրագիրը, որը մշակվել է Կոգնիտիվ-կոնցեպտուալ թերապիայի հետազոտական լաբորատորիայի (CCTLab) և «Հիլֆմանն» հոգեբանական ծառայության մասնագետների կողմից: Վերջիններս նախատեսված են ախտաբանական խաղամոլության հոգեթերապիայով զբաղվող հոգեկան առողջության մասնագետների (հոգեբանների, հոգեբույժների, հոգեթերապևտների) համար: Գիրքը և իրեն հավելող աշխատանքային տետրը կարելի է կիրառել աշխատանքում ինքնուրույն, սակայն խորհուրդ է տրվում անել դա սույն գրքում ներկայացված հոգեթերապևտիկ ծրագրի մասնագիտական թրեյնինգին մասնակցելուց հետո միայն:
Գրքի և տետրի հակիրճ նկարագրության տպելու տարբերակը կարելի է ներբեռնել այստեղից:
Արժեքը (ուղեցույց + տետր)՝ 4000 ՀՀ դրամ (փոստային առաքումը ՀՀ տարածքում՝ անվճար է)։
Գրքերը կարող եք պատվիրել այստեղ բերված էլեկտրոնային ձևով։
