Կախվածություն համակարգչից, սմարթֆոններից և գաջեթներից

Կախվածություն համակարգչից, սմարթֆոններից և գաջեթներից

Հերթական անգամ հյուրընկալվել էի տկն. Մերի Ներսիսյանի “Մայրիկների ակումբ” հեղինակային ճանաչողական հաղորդմանը, որը հեռարձակվում է Հայաստանի 1ին հանրային հեռուստատեսությամբ: Հաղորդման ընթացքում զրուցեցինք երեխաների մոտ համակարգչից, սմարթֆոններից և գաջեթներից կախվածության և դրա կանխարգելման մասին: Հաղորդման այս թղարկումը (եթերի ամսաթիվը` 15․03․2017թ.) կարող եք դիտել ստորև։

“Ֆրոյդների պահանջարկը մեծանում է”

”Ֆրոյդների պահանջարկը մեծանում է”

Երեկ հրապարակվեց Ճամփորդ-ին տված իմ հարցազրույցը։ Սյունե Սևադայի հետ խոսեցինք ժամանակակից գիտական հոգեբանությունից, վերջինիս մերձեցումից նեյրոգիտության հետ և արդիականության հոգեբանական խանգարումներից։ Շատ հավես էր ու հետաքրքիր։ Հոդվածի էլեկտրոնային տարբերկը կարդալ կարող եք Ճամփորդ-ի պաշտոնական կայքում` այստեղ: Սա էլ PDF տարբերակը։

Ինչով է տարբերվում պրոֆեսիոնալ հոգեբանն ինքնակոչից

Ինչով է տարբերվում պրոֆեսիոնալ հոգեբանն ինքնակոչից

Մեր երկրում, հոգեբանի մասնագիտության գրավչության և հոգեբանական ծառայությունների նկատմամբ հետաքրքրության աստիճանաբար բարձրացման հետ մեկտեղ, վերջին տարիներին շատացավ այն մարդկանց թիվը, ովքեր չունենալով համապատասխան բուհական/ակադեմիական կրթություն սկսեցին հանդես գալ որպես հոգեբան և “մատուցել” հոգեբանական ծառայություններ։ Սակայն, սա խնդրի միայն մի կողմն