
Ամենավաղ տարիքից սկսած, մեր գլխուղեղում և ողջ նյարդային համակարգում ձևավորվում են տարատեսակ զգայական տեղեկատվության վերլուծության և վարքային գործողությունների իրականացման համար պատասխանատու նեյրոնային ցանցեր կամ այսպես կոչված «քարտեզներ»։ Որպես կանոն, դրանք իրենց բնական, մաքսիմալ պլաստիկության, այսինքն ճկունության, կետում լինում են մարդու ամենավաղ, մանկական տարիքում։ Սակայն, արդեն իսկ կան շատ կարևոր հետազոտական բացահայտումներ, որոնք խոսում են այն մասին, որ այս քարտեզները կարող են լինել պլաստիկ նաև ավելի ուշ տարիքում, այսինքն՝ կարող են փոփոխվել նաև վաղ երիտասարդության տարիքից հետո, ինչպես նաև, կան հատուկ կանոններ, որոնք հաշվի առնելն անպայմանորեն թույլ կտա մեզ փոփոխել այդ քարտեզները: Այս թեմայով կարևորագույն գիտափորձերն իրականացվել են Սթենֆորդի համալսարանի նեյրոկենսաբանության պրոֆեսոր Էրիկ Քնուդսենի և իր աշակերտների կողմից:
Քնուդսենի լաբորատորիան և նրա աշխատակիցները բացահայտել են, օրինակ, որ, եթե մարդը կրիպրիզմային ակնոցներ, որոնք փոխում են տեսադաշտի ընկալումը (օրինակ՝ աջն ու ձախը փոխվի տեղերով, կամ գլխիվայր ցույց տա պատկերները, և այլն), ապա ի վերջո լսողական և շարժողական քարտեզների ռեպրեզենտացիայում նույնպես տեղի կունենան փոփոխություններ:
Սկզբում նրանք փորձարկումներն իրականացրել են երիտասարդների հետ և փոփոխել են նրանցտեսողական աշխարհը՝ ստիպելով կրել պրիզմային ակնոցներ: Այսպիսով, օրինակ, եթե գիրքըգտնվում էր մասնակցի ձախ կողմում՝ 5 աստիճան կենտրոնից ձախ, այսինքն՝ բավականին քիչ դեպի ձախ, ապա այս պրիզմային ակնոցներով մասնակիցն այն տեսնում էր շատ ավելի ձախկողմում: Եվ պատճառը, բնականաբար, այդ պրիզմային ակնոցերն էին:
Ինչ է տեղի ունենում գիտափորձի առաջին օրը կամ դրա հաջորդ օրը, երբ խնդրում ենմասնակիցներին ձեռքով ձգվել դեպի գիրքը։ նրանք մեկնվում են բայց տարածապես սխալ տեղ, քանի որ տեսնում են գիրքն այնտեղ, որտեղ այն իրականում չկա: Սակայն, մեկ կամ երկու օր անց մասնակիցների շարժողական վարքագիծը սկսում է փոխվել և հարմարվել աղճատված տեսողական պատկերին այնպես, որ սկսում են ձգվել ճիշտ դեպի գիրքը։
Այսինքն, ժամանակի ընթացքում, նրանց տեսողական և շարժողական քարտեզները հարմարվում են այնքան և այնպես, որպեսզի անհատը կարողանա լուծել իր առջև դրված խնդիրները։ Սակարող է անհավանական թվալ: Սակայն այս գիտափորձերի արդյունքները փաստում են, որ այսքարտեզները, որոնք բնականաբար փոխկապակցված են, կարող են փոփոխվել, և դա ամենաարագը տեղի է ունենում երիտասարդների մոտ:
Իսկ ինչպես է արձագանքում ավելի տարեց մարդկանց ուղեղը նման գիտափորձերին։ Հետազոտությունները բացահայտել են, որ տարեցների մոտ քարտեզային փոփոխություններն ավելի դանդաղ են տեղի ունենում, իսկ որոշների մոտ ընդհանրապես տեղի չեն ունենում։ Սակայն, սա էլ իր հերթին կախված է կոնկրետ անհատի նեյրոպլաստիկությունից։ Ամենայն հավանականությամբ, նեյրոպլաստիկության բարձր կամ գոնե բավարար մակարդակ հնարավոր է ունենալ մեծ տարիքում, եթե դրա մասին հոգ տանել դեռ երիտասարդ տարիքից՝ անդադար սովորելով և մարզելով ուղեղը։
Համենայն դեպս սա շատ կարևոր էմպիրիկ փաստ է, որը ցույց է տալիս, որ մեր ուղեղը կարող է փոփոխել աշխարհի իր ռեպրեզենտացիան նույնիսկ ուշ տարիքում։
Այսպիսով, ինչպես կարող ենք տարեց հասակում ստանալ պլաստիկություն, որը նման է այնպլաստիկությանը, որը մենք ստանում ենք մանկության շրջանում և վաղ երիտասարդության տարիքում: Քնուդսենի, ինչպես և այլ լաբորատորիաներ ուսումնասիրել են այս խնդիրը և պարզել, որ այն գործոնը, որը նպաստում է նեյրոպլաստիկությանը՝ սխալների կատարումն է։ Այլ կերպ և կարճ ասած՝ սխալներ անելը նպաստում է նեյրոպլաստիկության մեծացմանը։
Խոսքն այն ձախողումների և սխալների մասին է, որոնք նյարդային համակարգին ազդանշան ենտալիս, որ «այստեղ ինչ-որ բան այնպես չէ» կամ «չի աշխատում»: Եվ դա է հենց խթան հանդիսանում փոփոխությունների համար: Սա շատ կարևոր փաստ է, քանզի մարդկանցից շատերը, կատարելով սխալներ և առերեսվելով դժվարություններին, պարզապես հիասթափվում են և դադարում են փորձել։ Այնինչ հենց հետևողական և շարունակական փորձերն են, որ նպաստում են նեյրոպլաստիկության մշտական աճին կամ պահպանմանը:
Օրինակ, մարդիկ փորձում են սերտել դաշնամուրի որևէ ստեղծագործություն, բայց չեն կարողանում, կամ փորձում են գրել ծրագրի կոդ, կամ փորձում են ձեռք բերել որևէ շարժողականհմտություն, բայց չեն կարողանում: Եվ արդյունքում հիասթափությունը նրանց հունից հանում է՝ դրդելով անգործության կամ մտափոխման: Այդ պահերին նրանք նույնիսկ չեն էլ կասկածում, որհենց սխալներն են գլխուղեղին և ողջ նյարդային համակարգին ազդանշան տալիս, որ «ինչ-որ բան չի աշխատում»՝ դրանով իսկ գործի դնելով զարգացման մի հզոր համակարգ:
Իհարկե, ուղեղը չի հասկանում «ինչ-որ բան չի աշխատում» բառերը: Ուղեղը նույնիսկ չի հասկանումհիասթափությունը որպես հուզական վիճակ: Ուղեղը հասկանում է միայն նեյրոքիմիկատների, այսինքն միջնորդանյութերի լեզուն, որոնք այդ իրավիճակներում արտազատվում են, մասնավորապես՝ էպինեֆրինը և ացետիլքոլինը:
Այսպիսով, երբ սխալներ ենք կատարում, նյարդային համակարգը սկսում է արտադել նեյրոմիջնորդանյութեր և նեյրոմոդուլյատորներ, որոնք ասում են՝ «մենք պետք է ինչ-որ բան փոխենք մեր ուղիներում»:
Սա նշանակում է, որ սխալներն են նեյրոպլաստիկության և ուսուցման հիմքը:
Այսպիսով, սխալներ անելը նպաստում են փորձի ձեռքբերմանն ու աճին, սակայն միայն այն պարագայում երբ մենք հետևողականորեն շարժվում ենք դեպի նպատակը՝ ճանապարհին լուծելով ծառացած խնդիրները։