bddՎերջերս, ռուսերեն լեզվով, լույս տեսավ մարմնի պատկերի խանգարումների հոգեբանությանն ու հոգեթերապիային վերաբերվող իմ հերթական  հոդվածներից մեկը: Վերջինումս ներկայացված է մի երիտասարդ  կնոջ մարմնի դիսմորֆիկ խանգարման, կամ դիսմորֆոֆոբիայի կոգնիտիվ-կոնցեպտուալ թերապիայի դեպքը: Բուժման ծրագիրը կազմված էր համապատասխան կոգնիտիվ-վարքային մեթոդաբանությանը: Հաշվի էին առնվել նաև մարմնի պատկերի կառուցարկման և դրա պաթոգենեզի նեյրոհոգեիմաստաբանական և նեյրոհոգելեզվաբանական կողմերը: Հոգեթերապիայի արդյունքները հիմք են տալիս ենթադրելու, որ շնորհիվ տվյալ մոտեցման հնարավոր է էապես կրճատել հոգեթերապիայի դրական արդյունքների ի հայտ գալու ժամկետները (12-16 շաբաթների փոխարեն` 4 շաբաթ), ինչպես նաև ամրապնդել վերջիններս և պահպանել առանց բացասական փոփոխությունների երկարաժամկետ հեռանկարում (նվազագույնը` 12 ամիս):

Հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Հոդվածի տվյալները ցիտման համար` Бегоян А.Н. Когнитивно-концептуальная терапия телесного дисморфического расстройства: анализ случая // Теория и практика психотерапии 2015, №5 (9). Стр. 38-48.

Մարմնի պատկերի խանգարումների հոգեթերապիան