“Սանձիր վախդ”

”Սանձիր վախդ”

Այսօր հյուրընկալվել էի իմ լավ ընկեր և կոլեգա Նարինե Աբրահամյան-Թովմասյանի հեղինակային, “Հաջողության գրավականը”, հաղորդաշարին, որը եթեր է դուրս գալիս Abovyan TV Մարզային Հեռուստաընկերությամբ: Հաղորդման ընթացքում զրուցեցինք վախի և տագնապի հետ առընչվող թեմաների շուրջ: Հաղորդման թողարկումը (եթերի ամսաթիվը` 23․07․2016թ.) կարող եք դիտել ստորև:

“Վախեր, ֆոբիաներ և տագնապ”

Այս օրերին գրեթե ոչ մեկին չի շրջանցել տագնապի զգացողությունը. հատկապես երբ ունեք զինվոր կամ զինվորական հարազատ և երբ մտահոգված եք երկրի խաղաղության, սահմանների անվտանգության համար: Երեխաներն էլ տագնապալի լուրեր ստանում են հասակակիցներից, լրատվությամբ, փողոցում… դրան ավելացրած նաև նրանց տարիքային վախերը…