Arman_Begoyan_WelcomeՈղջույն,

անունս Արման Բեգոյան է. հոգեբան եմ, հոգեթերապևտ, սուպերվիզոր և թրեյներ: Ապրում և աշխատում եմ Երևանում, սակայն ժամանակ առ ժամանակ հոգեթերապևտիկ մարաֆոններով կամ իմ հեղինակային թրեյնինգային ծրագրերով լինում եմ Հայաստանի այլ քաղաքներում (օր.` Գյումրի, Վանաձոր, Գորիս), ինչպես նաև արտերկրում (օր.` Վրաստան, ՌԴ, Լեհաստան): Իրականացնում եմ առկա և առցանց հոգեբանական խորհրդատվություն և հոգեթերապիա, ինչպես նաև սուպերվիզիա` հոգեկան առողջության ոլորտի մասնագետների համար: Բացի այդ, իրականացնում եմ դատահոգեբանական ծառայություններ կոնկրետ դեպքերի համար:

Մասնագիտանում եմ հետևյալ խնդիրներում` Տագնապ և տագնապային խանգարումներ, Տրավմա և հետտրավմատիկ սթրեսային խանգարում (ՀՏՍԽ), Դեպրեսիա, Մարմնի պատկերի խանգարումներ և մարմնի դիսմորֆիկ խանգարում (ՄԴԽ), և այլն:  Իրականացնում եմ ծառայություններս` հայերեն, ռուսերեն, անգլերեն և լեհերեն լեզուներով:

Իմ մասին ավելին իմանալու համար կարող եք սեղմել այս հղման վրա և այցելել իմ պաշտոնական էջերը` մասնագիտական և գիտական ցանցերում, որոնք բերված են ստորև.

academia  RGG  RID  ORCID  google-scholar Science_Index

Բացի այդ, կարող եք դիտել իմ տեսանյութերն ու ելույթները հեռուստատեսությամբ, ինչպես նաև աչքի անցկացնել իմ էջերը սոցիալական ցանցերում.

FB  twitter_logo  Lin

 

Բարի գալուստ