Գրքում ներկայացված են խաղամոլության հիմնական տեսակները, ինչպես նաև վերջինիս պատճառականության, զարգացման և հաղթահարման ժամանակակից պատկերացումները։ Քննարկվում են խաղամոլության ոչ-դեղորայքային, հոգեթերապևտիկ հաղթահարման մեթոդները։ Ուղեցույցը ներառում է պրոբլեմային խաղամոլության հաղթահարման կոգնիտիվ-վարքաբանական թերապիայի վրա հիմնված ծրագիր։ Գիրքը նախատեսված է ինչպես սեփական խնդիրը ինքնուրույն և/կամ մասնագետի օգնությամբ հաղթահարել ցանկացողների, այնպես էլ իրենց այցելուներին օգնել ցանկացող հոգեկան առողջության և հարակից ոլորտների մասնագետների (հոգեբանների, հոգեթերապևտների, հոգեբույժների, նյարդաբանների, սոցիալական աշխատողների, հատուկ մանկավարժների և այլոց) համար։
Սույն ուղեցույցը՝ խաղամոլության, գեմբլինգի և բեթինգի (Gambling, Betting) խնդրով այցելուների հետ երկար տարիների իմ աշխատանքի արդյունքն է և «Ախտաբանական խաղամոլություն. հոգեթերապևտի ուղեցույց», «Ախտաբանական խաղամոլություն. աշխատանքային տետր» (Բեգոյան, 2015a, 2015b), ինչպես նաև «Խաղամոլություն. Ինչպես հաղթահարել» (Բեգոյան, 2017) ձեռնարկների տրամաբանական շարունակությունը։ Ի տարբերություն, սակայն, նշվածձեռնարկների, այստեղ փորձ է արվել լրամշակել և միավորել հոգեթերապևտի ուղեցույցի ևայցելուի համար նախատեսված աշխատանքային տետրի բովանդակություններն այնպես, որպեսզի ստացվի մեկ ուղեցույց՝ և΄ ինքնօգնության, և΄ մասնագետի համար։ Բացի այդ, ինտեգրվելեն նաև վերջին 17 տարիների իմ հոգեթերապևտիկ փորձի արդյուքներն ու ոլորտումնեյրոկենսաբանության հետազոտական նորագույն տվյալները։
Ուղեցույցն արտացոլում է խաղամոլության հաղթահարման կոգնիտիվ-վարքաբանականծրագիրը, որը մշակվել է 2011-2014թթ և հետագա տարիների ընթացքում զարգացվել, լրամշակվել«Հիլֆմանն» հոգեբանական ծառայության մասնագետների կողմից: Ծրագրիհետազոտական-կլինիկական կողմերին կարող եք ծանոթանալ աչքի անցկացնելով 2016թ-ինհրապարակված անդրանիկ հոդվածներից մեկը (Бегоян, Джулфакян, Торосян, 2016):
Խաղամոլության հաղթահարման սույն ծրագրի միջոցով, 2011թ-ից մինչ օրս, կախվածությունից ազատվել են հարյուրավոր մարդիկ։ Եթե ընտանիքի անդամ եք՝ փորձեք օգնել ձեր մտերիմին այս գրքի օգնությամբ, իսկ եթե մասնագետ եք՝ կազմակերպեք հոգեթերապիայի կուրսը այս ծրագրին համապատասխան և կիսվեք ձեր փորձով։ Իսկ եթե խնդիրը հենց Ձեզ մոտ է, ապա փորձեք և կհամոզվեք, որ հաղթել կարելի է նաև առանց խաղալու, քանի որ յուրաքանչյուր օր առանց կախվածության արդեն իսկ հաղթանակ է։
Բեգոյան Ա.Ն. Հաղթիր առանց խաղալու. պրոբլեմային խաղամոլության հաղթահարման ուղեցույց / Ա.Ն.Բեգոյան. – Եր.: Հիլֆմանն Պրեսս, 2025. – 216 էջ։
Գրքի և թեմայի վերաբերյալ տեսանյութեր
Շապիկի գրաֆիկական ձևավորում՝ Ալինա Բեգոյան
Երաշխավորված է Hilfmann School կողմից:
ISBN 978-9939-9278-4-8