2015թ-ի հուլիս ամսից Սահման ՀԿ-ի հետ միասին իրականացնում ենք մի կամավորական նախաձեռնություն, որի նպատակն է նպաստել սահմանամերձ համայնքների սոցիալ-հոգեբանական զարգացմանը։ Այս փուլում հիմնական թիրախ-խումբը դպրոցահասակ երեխաներն են, իսկ աշխատանքներն իրականացվում են դեռ միայն Տավուշի մարզում։

Եթե դուք հետաքրքրված եք և ցանկանում եք որևէ կերպ (նյութապես, տեխնիկապես, բարոյապես) օժանդակել մեր նախաձեռնությանը՝ կարող եք կապվել Սահման ՀԿ-ի հիմնական կոնտակտներով։

Եթե դուք հոգեկան առողջության ոլորտի մասնագետ եք և ցանկանում եք օժանդակել նախաձեռնությանը ձեր մասնագիտական ռեսուրսներով՝ կարող եք կապվել ինձ հետ։

Որոշ տեղեկություններ նախաձեռնության մասին կարող եք ստանալ նաև իմ ներքոնշյալ հրապարակումներից․