Օքսֆորդի համալսարանի կողմից հրապարակված “Psychologists’ Desk Reference” ուղեցույցում բերված են իրենց արդյունքայնությունն ու արդյունավետությունն էմպիրիկ ճանապարհով ապացուցած [հոգե]թերապևտիկ ուղղությունները՝ հոգեկան առողջության յուրաքանչյուր խնդրի պարագայում/համար։ Ընդ որում սահմանվել է արդյունքայնության և արդյունավետության երեք կատեգորիա՝
- բարձր արդյունքայնությամբ ու արդյունավետությամբ ուղղություններ,
- արդյունավետ, ենթադրյալ կամ հավանական արդյունքայնությամբ ուղղություններ,
- և էկսպերիմենտալ կամ խոստումնալից ուղղություններ։
Բացի այդ, գնահատման/սանդղակավորման համար հաշվի են առնվել հետազոտական աշխատանքների երեք հիմնական/խոշոր աղբյուր՝ 1) Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի Կլինիկական հոգեբանության բաժնի (APA Clinical Psychology Division) տեղեկատվական բազան; 2) Խորհրդատվական և կլինիկական հոգեբանության հանդեսը (Journal of Consulting and Clinical Psychology); 3) Բրիտանական ազգային առողջապահական ծառայության (British National Health Service) համար՝ Roth և Fonegy կատարված հետազոտությունները; 4) Nathan և Gorman աշխատանքը՝ ապացուցահեն թերապևտիկ ուղղությունների վերաբերյալ (A Guide to Treatments That Work):
Ցանկում բերված 50-ից ավել հոգեկան առողջության և հարակից խանգարումների համար որպես բարձր արդյունքայնությամբ ու արդյունավետությամբ ուղղությունների մեջ առաջին տեղում են կոգնիտիվ և վարքաբանական մոտեցումները (օրինակ՝ CBT, DBT, Cognitive Therapy, Behavioural Therapy, Behavior Modification, RE[B]T, Exposure, Exposure and Response Prevention, Systematic Desensitization)։
Մեր տարածաշրջանում մասայականություն վայելող ուղղություններից՝
- Հիպնոթերապիան արդյունավետ, ենթադրյալ կամ հավանական արդյունքային է համարվում գրգռված աղիքի համախտանիշի (Irritable Bowel Syndrome) դեպքում միայն,
- Հիպնոսը, բայց կոգնիտիվ-վարքաբանական թերապիայի հետ միասին, արդյունավետ, ենթադրյալ կամ հավանական արդյունքային է համարվում ավելորդ քաշի հետ աշխատանքներում միայն,
- Իսկ այնպիսի մոտեցումներ ինչպիսիք են հոգեդինամիկ հոգեթերապիան, գեշտալտ-թերապիան կամ նեյրոլեզվաբանական ծրագրավորումն ընդհանրապես որևէ կատեգորիայով արդյունավետություն և արդյունքայնություն չեն ապահովել։
Ստորև տեղադրում եմ վերոնշյալ ուսումնասիրության ամբողջական տվյալները։
Աղբյուրը՝ Koocher, G.P., Norcross, J.C., & Hill, S.S. (2005). Psychologists’ Desk Reference, 2nd Edition. Oxford University Press.